Գեորգ Ֆրիդրիխ Հենդել
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Գեորգ Ֆրիդրիխ Հենդել | |
|---|---|
(երգահան) |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Georg Friedrich Händel |
| Ծննդյան օր՝ | փետրվարի 23, 1685 |
| Ծննդավայր՝ | Հալլե (Գերմանիա) |
| Վախճանի օր՝ | ապրիլի 14, 1759 |
| Վախճանի վայր՝ | Լոնդոն (Անգլիա) |
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել (գերմաներեն՝ Georg Friedrich Händel, անգլերեն՝ George Frideric Handel; 1685—1759) — բարոկկո դարաշրջանի գերմանացի մեծ երգահան, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում:
[խմբագրել] Կենսագրությունը
Հենդելը ծնվել է 1685թ. փետրվարի 23-ին Հալլե (Halle) քաղաքում (Գերմանիա)։ Հայրը սափրիչ -վիրաբույժ էր։ Յոթը տարեկանից ակտիվորեն զբաղվել է երաժշտությամբ, ինը տարեկանից սկսել է ստեղծագործել։ 1703 թ. մեկնում է Համբուրգ, որտեղ բեմադրում է իր առաջին օպերաները։ 1707—1709 թթ. երգահանը ճանապարհորդում է և սովորում է Իտալիայում, որտեղ ձեռք է բերում իտալական օպերայի վարպետի համբավ։
1710թ. Հենդելը մեկնում է Լոնդոն, որտեղ մշտական բնակության է հաստանում 1712 թ.-ից։ 1712-20 թթ. ընթացքում Լոնդոնում մեծ հաջողությամբ բեմադրվում են Հենդելի մի քանի նոր օպերաներ։ 1720- 28 թթ. Հենդելը զբաղեցնում է Երաժշտության թագավորական ակադեմիայի տնօրենի պաշտոնը, 1726 թ.ընդունում է բրիտանական հպատակություն։
1720-30-ական թթ. շարունակում է գրել օպերաներ, դրանց կատարման համար ներգրավելով Իտալիայից հրավիրված երգիչներ։ Սկսած 1740-ական թթ. նրա ստեղծագործության մեջ հիմնական տեղն են զբաղեցնում օրատորիաները (դրանցից ամենահայտնին՝ «Օծյալը» բեմադրվել է Դուբլինում 1741թ.)։ 1750-ական թթ. սկզբներին երգահանի մոտ կտրուկ վատանում է տեսողությունը, 1752 մայիսին նա ենթարկվում է անհաջող վիրահատության"
1753 թվականին նա գրեթե զրկվում է տեսողությունից։ Մահանում է 1759թ. ապրիլի 14-ին" Թաղված է Վեսթմինսթերյան աբբայությունում։
[խմբագրել] Ստեղծագործական ժառանգությունը
Իր կյանքի ընթացքում Հենդելը գրել է 42 օպերա, 29 օրատորիա, 120 կանտատ, տրիոներ և զուգերգեր, բազմաթիվ արիաներ, կամերային ստեղծագործություններ, կոնցերտներ և այլն:
Հենդելի օպերաներից այսօր առավել հաճախ են բեմադրվում հետևյալները՝
- Ագրիպինա (Agrippina (1709))
- Ռինալդո (Rinaldo (1711)
- Ացիս և Գալատեա (Acis and Galatea (1718))
- Հռադամիստ (Radamisto (1720))- Սյուժեն վերցված է Հայաստանի մ.թ. 1-ին դարի պատմությունից:
- Հուլիոս Կեսար (Giulio Cesare (1724))
- Թամերլան (Tamerlano (1724))
- Ռոդելինդա (Rodelinda (1725)
- Օրլանդո (Orlando (1733))
- Արիոդանթ (Ariodante (1735))
- Ալչինա (Alcina (1735)
- Քսերքսես (Serse (1738))
Հիմնական օրատորիաները
- ժամանակի և առաքինության հաղթանակը (Il trionfo del tempo e del disinganno (1707))
- Համբարձում (La resurrezione (1708))
- Սավուղ (Saul (1738))
- Իսրաելը Եգիպտոսում (Israel in Egypt (1738))
- Օծյալը (Messiah (1741))
- Սամսոն (Samson (1741))
- Սեմելա (Semele (1743))
- Հերակլես (Hercules (1744))
- Հուդա Մակաբեացի (Judas Maccabaeus (1746))
- Սողոմոն (Solomon (1748))
- Թեոդորա (Theodora (1749))