Ացիս և Գալատեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ացիս և Գալատեա
անգլ.՝ Acis and Galatea
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և գրական ստեղծագործություն
Ժանրհովվերգական օպերա
ԿոմպոզիտորԳեորգ Ֆրիդրիխ Հենդել
Լիբրետտոյի
հեղինակ
Ջոն Գեյ, Ալեքսանդր Փոփ և John Hughes?
Սյուժեի աղբյուրԿերպարանափոխություններ
Գործողությունների քանակ3
ԿերպարներԱցիս, Գալատեա, Պոլիֆեմոս, Երգչախումբ և Damon?
Ստեղծման տարեթիվ1718
Առաջնախաղի տարեթիվ1718[1]
Առաջնախաղի վայրՔեննոնս, Լոնդոն
Կատալոգի համար49
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
Լիբրետտոյի տեքստnaxos.com կայքում]

Ացիս և Գալատեա (անգլ.՝ Acis and Galatea), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի հովվերգական օպերա (masque կամ serenata) մեկ գործողությամբ։ Անգլերեն լիբրետտոն՝ Ջոն Գայի և ուրիշների։ Առաջին անգամ կատարվել է Քանոնս դղյակում 1718 թ. ամռանը։ Հետագայում Հենդելը այն վերամշակել է՝ վերածելով լիարժեք իտալական օպերայի երեք գործողությամբ։ Վերամշակված տարբերակը կատարվել է 1732 թ. հունիսի 10-ին Թագավորական թատրոնում։ Ներկայումս առավել հաճախ կատարվում է առաջին տարբերակը։ Օպերան համարվում է գերմանացի երգահանի լավագույն գործերից մեկը և ներկայումս մերթ ընդ մերթ բեմադրվում և ձայնագրվում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mesa F. Opera: an encyclopedia of world premieres and significant performances, singers, composers, librettists, arias and conductors, 1597-2000Jefferson: McFarland & Company, 2007. — ISBN 978-0-7864-0959-4