Հռադամիստ (օպերա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռադամիստ (Radamisto (HWV 12) — գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Նիկոլա Ֆրանչեսկո Հայմի` հիմնված Դոմենիկո Լալլիի L'amor tirannico, o Zenobia և Մաթեո Նորիսի Zenobia լիբրետտների վրա: Առջանախաղը կայացել է 1720թ. ապրիլի 27-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում (King's Theatre)` մեծ հաջողությամբ դիմանալով 10 ներկայացման: 1720թ. բեմադրվել է օպերայի վերամշակված տարբերակը:
Օպերան համարվում է գերմանացի երգահանի լավագույն գործերից մեկը և այսօր էլ երբեմն բեմադրվում է եվրոպական և հատկապես գերմանական թատրոններում:
Օպերայի սյուժեն վերցված է մ.թ. I դարի Հայոց պատմությունից: