Օրլանդո (օպերա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրլանդո (Orlando, HWV 31) իտալացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա (opera seria) երեք գործողությամբ:Գրվել է Երաժշտության թագավորական ակադեմիայի համար: Իտալերեն լիբրետտոն ադապտացվել է Կարլո Սիգիզմոնդո Կապեչիի «Օրլանդո» ստեղծագործությունից, որն իր հերթին հիմնվում է Լյուդովիկո Արիոստոյի «Մոլեգնող Ռոլանդը» (Orlando Furioso) պոեմի վրա: Օպերայի առաջնախաղը կայացել է Լոնդոնի թագավորական թատրոնում (King's Theatre) 1733թ. հունվարի 27-ին՝ դիմանալով տասը ներկայացման: Օպերան համարվում է Հենդելի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ երբեմն բեմադրվում ու ձայնագրվում է: