Ալչինա (օպերա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալչինա (իտ.՝ Alcina), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ: Իտալերեն լիբրետտոյի հեղինակի անունը անհայտ է, սյուժեն հիմնված է Լուդովիկո Արիոստոյի «Օրլանդոն խելագարված» պոեմի VI և VII երգերի վրա: Օպերայի առաջնախաղը կայացել է 1735 թ. ապրիլի 16-ին Լոնդոնի «Կովենտ Գարդեն» թատրոնում: Գլխավոր դերերգերը կատարել են ժամանակի առաջնակարգ երգիչներ` Մարիա Ստրադա դել Պոն (Ալչինա) և Կարեստինին (Ռուջերո): Օպերան պատկանում է Հենդելի լավագույն ստեղծագործությունների թվին և այսօր էլ երբեմն բեմադրվում և ձայնագրվում է: