Հռադամիզդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռադամիզդը կնոջ` Զենոբիայի հետ

Հռադամիզդ (ծ. և մ. թթ. անհտ.), դրածո թագավոր Մեծ Հայքում 51-53 թթ.: Վիրքի Փարսման թագավորի որդին: Գահակալել է Հռոմեական և իբերական ուժերի օգնությամբ: 52 թ-ին, անկարող՝ դիմադրել Հայոց թագավոր Տրդատ Ա-ին, փախել է Վիրք: 53 թ-ի ձմռանը, երբ Տրդատ Ա առժամանակ գտնվում էր Պարթևաստանում, Հրադամիզդը ներխուժել է Մեծ Հայք, սակայն, պարտություն կրելով հայերից, դարձյալ ճողոպրել է Վիրք:

Փախուստի ճանապարհին ստիպված է եղել սպանել հղի կնոջը և գցել Երասխի ջրերը: Սակայն Զենոբիան փրկվել է և տեղի հովիվները նրան տարել են Տրդատ Ա-ի մոտ: Այս իրադարձությունը գրի է առել Տակիտոսը: Այն հիմք է ծառայել Մետաստազիոյին իր դրամայի համար : Անավարտ պիես է գրել նաև Ալեքսանդր Գրիբոյեդովը, իսկ Հենդելը գրել է «Ռադամիստո» օպերան:

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png