Պիետրո Մետաստազիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Metastasio by Batoni.jpg

Պիետրո Մետաստազիո (Metastasio), (իսկականը՝ Տրապասի, 1698-1782), իտալացի բանաստեղծ և դրամատուրգ-լիբրետիստ։ 1730 թվականից՝ պալատական բանաստեղծ Վիեննայում։

Ստեղծել է սերիա-օպերա ժանրի լիբրետոյի դասական նմուշներ։ 1712-ին հրատարակել է «Հուստինոս» առաջին ողբերգությունը, 1718 թվականին՝ քնարական բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Մետրաստազիոի 27 օպերային լիբրետոներից բազմիցս երաժշտականացվել են «Լքված Դիդոնան» (1724), «Սիրոե» (1726), «Էցիո» (1728), «Ճանաչված Շամիրամը» (1729), «Ալեքսանդրը Հնդկաստանում» (1729), «Արտաքսերքսես» (1730), «Դեմետրիո» (1731), «Դեմոֆոնտե» (1733), «Տիտոսի գթասրտությունը (1734), «Ճանաչված Կյուրոսը» (1736), «Թեմիստոկլեսը» (1736, հայ․ հրտ․ 1886), «Անտիգոնե» (1743), «Թագավոր Հովիվը» (1751) ստեղծագործությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png