Թամերլան (օպերա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամերլան (Tamerlano (HWV 18)) — գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմի ըստ Ագոստինո Պիովենեյի և այլ հեղինակների նույն սյուժեով այլ լիբրետտոների:
Առաջնախաղը կայացել է 1724թ. հոկտեմբերի 31-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում (King's Theatre)` չափավոր հաջողությամբ, բեմադրությունը դիմացել է 12 ներկայացման: Գլխավոր դերերգերը կատարել են Ֆրանչեսկա Կուցոնին (Աստերիա), Ֆրանչեսկո Բորոզինին (Բայազետ), Սենեզինոն (Անդրոնիկուս):
«Թամերլանը» Հենդելի նշանավոր ստեղծագործություններից մեկն է, աչքի է ընկնում խորը դրամատիզմով և լայնաշունչ մեղեդային մեներգերով: Այսօր էլ հաճախ բեմադրվում է Եվրոպայի օպերային թատրոնների կողմից և ձայնագրվում ու թողարկվում խոշորագույն ձայնագրող ընկերությունների կողմից: