Ռոդելինդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Ռոդելինդա, Լոմբարդիայի թագուհի
Rodelinda, regina de' Longobardi
Կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Հենդել
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմ
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուր Պիեռ Կոռնեյլ. «Պերտարիդե, Լոմբարդիայի արքա» պիես
Գործողությունների թիվ 3
Ստեղծման թիվ 1724-1725 թթ.
Առաջնախաղ 1725 թ. փետրվարի 13
Առաջնախաղի վայր Լոնդոն

Ռոդելինդա, Լոմբարդիայի թագուհի (Rodelinda, regina de' Longobardi (HWV 19)), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ։ Գրվել է Երաժշտության Թագավորական Ակադեմիայի (Royal Academy of Music) պատվերով։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակը Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմն է ըստ Անտոնիո Սալվիի ավելի վաղ գրած լիբրետտոյի տեքստի, որն իր հերթին իր հիմքում ունի Պիեռ Կոռնեյլի «Պերտարիդե, Լոմբարդիայի արքա» պիեսը։

Առաջնախաղը կայացել է Լոնդոնի Հայմարկետ թաղամասի Թագավորական թատրոնում (King’s Theatre in the Haymarket) 1725 թ. փետրվարի 13-ին՝ դիմանալով 14 ներկայացման։

«Ռոդելինդան» համարվում է գերմանացի երգահանի լավագույն օպերաներից մեկը։ Այն այսօր էլ հաճախ բեմադրվում է եվրոպական օպերային բեմահարթակների վրա։