Հուլիոս Կեսարը Եգիպտոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուլիոս Կեսարը Եգիպտոսում հայտնի է նաև իր կրճատ անունով` Հուլիոս Կեսար (Giulio Cesare in Egitto), իտալացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ: Գրվել է Թագավորական երաժշտական ակադեմիայի (Royal Academy of Music) պատվերով: Իտալերեն լիբրետտոն Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմի: Առաջնախաղը կայացել է 1724 թ փետրվարի 20-ին Լոնդոնի King's Theatre բեմում` մեծ հաջողությամբ: Գլխավոր դերերգերում հանդես են եկել ժամանակի նշանավոր կատարողներ Սենեզինոն (Հուլիոս Կեսար) և Ֆրանչեսկա Կուցոնին (Կլեոպատրա):

Համարվում է Հենդելի օպերային ժանրում գրված լավագույն գործերից մեկը և այսօր էլ հաճախ բեմադրվում է օպերային թատրոններում, ինչպես նաև ձայնագրվում: