Պոլիֆոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոլիֆոնիա, պոլիֆոնիկ կերտվածք (կամ կոնտրապունկտ), բազմաձայնության տեսակ, որում ամբողջություն կազմող ձայները հավասարազոր են և օժտված են հարաբերական ինքնուրույնությամբ: Այդ ձևերը կազմում են մեկ լիարժեք ստեղծագործություն լադահարմոնիկ, մետրառիթմական և այլ հիմքերի շնորհիվ:

Պոլիֆոնիայի տեսակները[խմբագրել]

Գոյություն ունի պոլիֆոնիայի երկու տեսակ` կախված այն հանգամանքից, թե պոլիֆոնիկ շարադրանքի կազմում հադես եկող ձայները մեկը մյուսի նկատմամբ ինչպիսի փոխհարաբերության մեջ են գտնվում: Եթե ձայներից մեկի թեմատիկ նյութը նույնությամբ կամ փոփոխված ձևով կրկնվում է մյուս ձայնում, կոչվում է իմիտացիա պոլիֆոնիա: Եթե միաժամանակ հնչող երկու կամ ավելի ձայները ողջ շարադրանքի ընթացքում տարբերվում են մեկը մյուսից, ապա պոլիֆոնիայի այս ձևն անվանում են ոչ իմիտացիոն կամ կոնտրաստային պոլիֆոնիա: Պոլիֆոնիկ շարադրանքում շատ հաճախ ձայներից մեկը, ստանձնելով գլխավոր դերը, որոշակիորեն առանձնանում է, իսկ մյուս ձայները ուղեկցող նշանակություն են ստանում. սրանք կոչվում են կոնտրապունկտային ձայներ: Պոլիֆոնիկ շարադրանքով են գրվում երաժշտական մի շարք ժանրեր, ինչպիսիք են` ֆուգան (պոլիֆոնիկ ամենաբարդ ժանրը), ֆուգետտան, ֆուգատոն, ինվենցիան, կանոնը և այլն:

Գրականություն[խմբագրել]

Ն.Վ.Դերոյան, Երաժշտական ստեղծագործության վերլուծություն, Երևան, 1985: