Հոբոյ
| Որակավորում |
|---|
|
Փայտյափողայինների ընտանքի գործիք |
| Դիապազոն |
| Կից գործիքներ |
| անգլիական եղջրափող, որսորդական հոբոյ, հեքելֆոն |
| Հոբոյ գործիքը Վիքիպահեստում |
Հոբոյ (ֆր.՝ hautbois, բառացի «բարձր փայտ», անգլ.՝ Oboe, գերմ.՝ Oboe և իտ.՝ oboe), փողային երաժշտական գործիք է, որը պատկանում է փայտյափողայինների ընտանքին: Հոբոյների դասին պատկանող գործիքների մեջ այն իր դիապազոնով ամենաբարձրն է պիկոլո հոբոյից և հոբոյ դ̕ ամուրից հետո: Այն ինչպես մյուս փողային գործիքները ունի փականներ և լեզվակ: Ներկայիս հոբոյը իր վերջնական տեսքն է ստացել 17-րդ դարում[1]: Հոբոյը համարվում է աշխարհի ամենահին գործիքներից մեկը:
Բովանդակություն |
Ծագումը[խմբագրել]
Անտիկ ժամանակներից մեզ են հասել տարբեր պատկերներ, որոնց վրա կարելի է հեշտությամբ նկատել հոբոյատիպ գործիքներ՝ սովորական կամ երկխողովականի: Հոբոյ հիշեցնող գործիքի մասին խոսում է նաև Հոմերոսը իր "Իլիական" պոեմում: Նա այն անվանում է "Օլոի": Անտիկ ժամանակների հնագույն հոբոյատիպ գործիք է նաև տիբիան: Այս հին գործիքներից ծնվել են տարբեր այլ ժողովրդական գործիքներ, որոնցից են հայկական դուդուկը և զուռնան, աֆրիկական ալգաիդան, հունգարական տորոկսիպը, չինական սուոնան, ճապոնական հիշիրիկին, ֆրանսիական բինիուն և այլ ազգային գործիքներ:
Ժամանակակից հոբոյը[խմբագրել]
Մինչ 17-րդ դարը հոբոյը ուներ տարբեր չափսեր և կրում էր տերբեր տեսակի անվանումներ: 17-րդ դարում ֆիքսվել է հոբոյի չափսը և այն օգտագործվում է մինչ օրս: Հոբոյ բառը ունի ֆրանսիական արմատներ (ֆր.՝ hautbois): Այն կազմված է երկու բառից՝ haut ՝ բարձր և bois ՝փայտ: Սկզբնական շրջանում Անգլիայում օգտագործվում էր բառի ֆրանսիական ձևը այնուհետեվ անգլիացիները սկսեցին օգտագործել գործիքի անգլիական անվանումը՝ : Հոբոյը միշտ ունեցել է լայն օգտագործում: Հոբոյը առկա է եղել վաղ ժամանակերի թագավորական նվագախմբերում: Այն օգտագործվել է նաև կամերային երաժշտությունում:
Տեմբրը[խմբագրել]
Ի տարբերություն այլ փողային գործիքների, հոբոյը ունի սուր և թափանցող հնչողություն: Այն հոբոյների ընտանիքում գրավում է սոպրանոյի րեգիստրը: Ավելի ցածր նոտաներ նվագելիս հոբոյը ունի շատ տխուր և թրթռան տեմբր: Հոբոյի այս հնչողությունը կոմպոզիտորները օգտագործում եմ իրենց ստեղծագործությունների տխուր թեմաների համար: Սակայն ավելի բարձր նոտաներ նվագելիս հոբոյի տեմբրը դառնում է լսելի, բարձր և որոշ ժամանակ ականջ ծակող: Սովորաբար հոբոյի ձայնը միշտ լսելի է իր սուր տեմբրի շնորհիվ: Հոբոյի տեմբրը տարբերվում է ֆլեյտայի և կլառների տեմբրից խողովակի քիչ տեսանելի օվալաձևության շնորհիվ: Հոբոյի խողովակը կազմված է երկու հիմնական մասից: Խողովակի վերին մասում ամրաբում է փոքրիկ լեզվակը: Այժմ հոբոյահարները իրենք են պատրաստում իրենց սեփական լեզվակները՝ հարմարեցնելով բերանի և ատամնաշարի կառուցվածքին:
Փայտը[խմբագրել]
Սկզբնական շրջանում հոբոյները պատրաստում էին տարբեր խոտերից օրինակ ՝ բամբուկից: Այնուհետև սկսեցին հոբոյներ պատրաստել ավելի ամուր փայտերից և նույնիսկ փղոսկրից: Ժամանակակից հոբոյների մեծ մասը պատրաստվում է էբենոսափայտից: Օգտագործվում են նաև տարբեր տրոպիկական երկրների հսկայական ծառերի փայտեր:
Կառուցվածքը[խմբագրել]
Հոբոյը ունի մոտավորապես 23 անցք: Անցքերը իրարիծ հեռու են մի քանի սանտիմետրով: Անցքերի շուրջը պատված է կամ նիկելով կամ որևէ այլ մետաղով: Փոքրիկ լեզվակը ունի երկու հիմնական մաս՝ շուրթերին դիպչող մասը և գործիքի մեջ խրվող մասը: Լեզվակը հիմնականում պատրաստվում է հոբոյահարների կողմից: Լեզվակը պատրաստվում է շատ նուրբ և բարակ փայտից:
Վիեննական հոբոյ[խմբագրել]
Ի տարբերություն այլ նվագախմբերի՝ Վիեննայի Ֆիլհարմոնիկ Նվագախումբը օգտագործում է 20-րդ դարի սկզբին Հերման Ցուլագերի կողմից պատրաստած հոբոյը: Այդ գործիքը փոխում է ամբողջ նվագախմբի տեմբրը և նոր շունչ հաղորդում նրան: Լեզվակի ոչ սովորական կառուցվածքի շնորհիվ փոխվում է հոբոյի հնչողությունը: Այն տարբերվում է մյուս բոլոր հոբոյներից:
Նույն կարգին պատկանող գործիքներ[խմբագրել]
Հոբոյների ընտանիքին են պատկանում հետևյալ գործիքները՝
- պիկոլո հոբոյ
- Հոբոյ դ'ամուր
- հոբոյ
- անգլիական եղջրափող
- որսորդական հոբոյ
- բաս հոբոյ
- հեքելֆոն
- կոնտրաբաս հոբոյ
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Музыкальный энциклопедический словать, Москва, 1991 (ռուս.)
