Լարովի նարինջ (ֆիլմ)
| Լարովի նարինջ A Clockwork Orange |
|
Մեղք, հատուցում և չարիքի դար |
|
| Ժանր | քրեական անտիուտոպիա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1971 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Սթենլի Կուբրիկ |
| Պրոդյուսեր | Սթենլի Կուբրիկ, Սայ Լաթվինոֆֆ, Մաքս Լ. Ռաաբ, Բերնարդ Ուիլյամս |
| Սցենարիստ(ներ) | Սթենլի Կուբրիկ, Էնթոնի Բյորջեսս |
| Դերակատարներ | Մալքոլմ Մաքդաուելլ |
| Օպերատոր | Ջոն Օլքոթթ |
| Երաժշտություն | Վենդի Կարլոս |
| Մոնտաժ | Բիլլ Բաթլեր |
| Կարդում են | Մալքոլմ Մաքդաուելլ |
| Ընկերություն | Warner Brothers |
| Տևողություն | 137 րոպե |
| Բյուջե | 2.200.000 $ |
| Շահույթ | 26.589.355 $ |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0066921 |
Լարովի նարինջ (անգլ.՝ A Clockwork Orange), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված հայտնի ամերիկյան ռեժիսոր՝ Սթենլի Կուբրիկի կողմից, 1971 թվականին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1971 թվականի դեկտեմբերի 19-ին, ԱՄՆ-ում: Նկարահանված է գրող՝ Էնթոնի Բյորջեսսի համանուն վեպի հիման վրա: Արժանացել է՝ 5, ներկայացվել՝ 16 մրցանակների, որոնց թվում Օսկարի 4 անվանակարգերում: Նկարահանված է՝ քրեական անտիուտոպիա ժանրում: Ֆիլմում առկա են սեքսի և բռնության տեսարաններ, ինչի պատճառով արգելվում է դիտել՝ 18 տարեկանից ցածր հանդիսատեսներին:
Բովանդակություն |
Սյուժե[խմբագրել]
Ֆիլմի գործողությունը կատարվում է ոչ հեռու ապագայում (հարաբերականորեն 70-ականներում): Երիտասարդ Ալեքսը, որի անունից պատմվում է ֆիլմի պատմությունը, ղեկավարում է իր երեք ընկերներից կազված հանցախումբը: Նա իր ավազակ ընկերների հետ կողոպտում է անմեղ մարդկանց բնակարաններ, ծեծկռտուկների մեջ է մտնում ուրիշ ավազակների հետ, բռնաբարում է տարբեր կանանց, իրագործելով իրենց սիրված «ուլտրաբռնաբարություն» ծրագիրը, ծեծում է անօթևաններին և այլն... Ալեքսի միակ թուլությունը Բեթհովենի երաժշտությունն է, որը նրան շատ է դուր գալիս և մի տեսակ, հզորություն պատճառում: Նա ապրում է իր ծնողների հետ, սիրում է սեքսը և աշխույժ երիտասարդական կյանքը:
Մի օր, հերթական կողոպուտի ժամանակ, Ալեքսը դաժանորեն մի միայնակ կնոջ է սպանում, որը իր մեծ տանը, ապրում էր իր բազում կատուների հետ: Նա հասցնում է մահից առաջ ոստիկանություն ահազանգել: Երբ ոստիկանները տեղ են հասնում, Ալեքսի ընկերները դավաճանում են իրեն, վերջերս տեղի ունեցած տարաձայնությունների պատճառով: Նրանք հարվածում են իրենց ընկերոջ դեմքին կաթի շշով և փախչում դեպքի վայրից: Ալեքսին ձերբակալում են և բանտ նստացնում:
Բանտում նա իրեն շատ վատ է զգում դաժան տեսուչների, վատ պայմանների և կեղտոտ կալանավորների շուրջ: Չդիմանալով բանտի կյանքին, Ալեքսը որոշում է ազատ արձակվել, վերջերս ի հայտ եկող նոր բուժման շնորհիվ: Պետությունը հանցագործ մարդկանց համար, մի նոր բուժում է առաջարկում, որը կարող է այնպես անել, որ նախկին հանցագործը լիովին ուղղվի և այլևս մեղքեր չգործի: Այդպիսի բուժման փորձ դեռ երբեք չի եղել և առաջին փորձի համար, մեկ հանցագործ անձ է հարկավոր: Ալեքսն ամեն ինչ անում է, որ հենց իրեն ընտրեն այդ բուժման փորձի համար, ինչից հետո նրան բաց կթողնեն: Ալեքսի սրամիտ լեզվի և իր ծանոթ բանտային հոգևորականի օգնությամբ, ընտրում են իրեն:
Բուժումը կազմված էր կինոսրահից, որտեղ Ալեքսին օրը մեկ կամ երկու անգամ, կապում են մի բազկաթոռից և դաժան տեսանյութեր ցուցադրում, որոնք ամբողջովին կազմված էին բռնության, սեքսի, պատերազմի և ուրիշ դաժան տեսարաններից: Այդ ամենն ուղեկցվում է Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի երաժշտությամբ: Արդյունքում Ալեքսը պետք է այնքան տեսներ այդ կեղտոտ տեսարանները, մինչև որ լիովին չապաքինվեր, հենց իր կեղտոտ բնավորությունից: Այդպես էլ լինում է: Ալեքսը պատվով անցնում է քննությունը և իրեն ազատ են արձակում:
Հիմա Ալեքսը սրտխառնոց է զգում յուրաքանչյուր կռվից, սեքսուալ հաճույքից, բռնությունից և այլ դաժանությունից: Սրտխառնոց է զգում նաև Բեթհովենի իններորդ սիմֆոնիայից, որը լսելով, կարող է նույնիսկ ինքնասպան լինել: Նա սովորական մարդ է դառնում, որը այլևս երբեք չի կարող իրեն ավազակի պես պահել: Սակայն ազատության մեջ հեշտ չի գոյատևում: Տանը նա տեղ չի գտնում, որովհետև իր ծնողներն արդեն ուրիշի են որդեգրել և պահանջում են, որ Ալեքսը լքի տունը: Փողոցներում նա հանդիպում է այն անոթևանին, որին ժամանակին ստորացրել էր, և վերջինս իր ընկերների հետ, ծեծում են Ալեքսին: Հետո նա հանդիպում է իր հանցախմբի նախկին ընկերներին, որոնք արդեն ոստիկան են դարձել: Վերջիններս նույնպես տանում են Ալեքսին անտառ և ստորացուցիչ ծեծ տալիս: Հետո Ալեքսը օգնություն փնտրելով, հայտնվում է այն տանը, որը ժամանակին կողոպտել էր, ծեծել էր տան տիրոջն ու բռնաբարել նրա կնոջը: Տան տերը տանջում է Ալեքսին իններորդ սիմֆոնիայով և վերջինս իրեն ցած է գցում լուսամուտից:
Ալեքսը ողջ է մնում և հայտնվում է հիվանդանոցում, որտեղ իրեն խնամող անձնակազմի շնորհիվ, սկսում է ուշքի գալ: Նրան այցելում են ծնողները և առաջարկում, ապաքինվելուց հետո տուն վերադառնալ, քանի որ խիղճը տանջում է իրենց: Հետո Ալեքսին այցելում է ներքին գործերի նախարարը: Թերթերը տպել են պետությունը քննադատող հոդվածներ, որոնց մեջ մեղադրում են կառավարությունը, իրենց բուժման համար: Նախարարը մտահոգված լինելով, առաջարկում է Ալեքսին չբողոքել ժողովրդին բուժման վրա և փոխարենը մի նոր գործ կստանա, աշխատելով կառավարության ներքին գործերի համար: Ալեքսն իմանում է, որ իրեն ցած գցելուց հետո, բուժման արդյունքները կորչել են, և նա նախկին Ալեքսն է: Նա համաձայնվում է նախարարի առաջարկությանը: Վերջին տեսարանը. Նախարարը գլխավոր հերոսին մեծաքանակ Բեթհովենի երաժշտությամբ սկավառակներ է նվիրում հիվանդանոցում և ներս են մտնում լրագրողներ ու լուսանկարիչներ, որոնք աշխույժ նկարահանում են Ալեքսին և նախարարին, իրար հետ ժպտալուց: Ալեքսը չարագործ ձայնով արտասանում է. «Այո, ես լիովին ապաքինվեցի»:
Դերակատարներ[խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Մալքոլմ Մաքդաուելլ | Ալեքս |
| Ջեյմս Մարկուս | Ջորջի |
| Մայքլ Թարն | Փիթ |
| Ուորեն Կլարկ | Դիմ |
| Լինդսի Քեմպբելլ | ոստիկանության տեսուչ |
| Օբրի Մորրիս | Փ.Ռ. Դելտոիդ |
| Պատրիկ Մեգի | Ֆրենկ Ալեքսանդր |
| Կարլ Դյուրինգ | բժիշկ Բրոթսկի |
| Շեյլա Ռեյնոր | Ալեքսի մայր |
| Ֆիլիպ Սթոուն | Ալեքսի հայր |
Մրցանակներ[խմբագրել]
«Լարովի նարինջ» ֆիլմը արժանացել է՝ 5, ներկայացվել՝ 16 մրցանակների: Դրանցից են.
-
- լավագույն ռեժիսոր (Սթենլի Կուբրիկ)
- լավագույն մոնտաժ (Բիլլ Բաթլեր)
- լավագույն ֆիլմ (Սթենլի Կուբրիկ)
- լավագույն գրառում, նյութերի վրա հիմնված սցենար (Սթենլի Կուբրիկ)
- 1972 — ներկայացվել է ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի հետևյալ անվանակարգում.
-
- DGA մրցանակ — ռեժիսորի նշանավոր ձեռքեբերում կինոյում (Սթենլի Կուբրիկ)
- 1972 — ներկայացվել է Ոսկե Գլոբուս մրցանակի հետևյալ անվանակարգերում.
-
- լավագույն ռեժիսոր-գեղարվեստական ֆիլմ (Սթենլի Կուբրիկ)
- լավագույն գեղարվեստական ֆիլմ-դրամա (Սթենլի Կուբրիկ)
- 1972 — արժանացել է Հյուգո մրցանակի լավագույն դրամատիկական ցուցադրություն անվանակարգում (
-
- լավագույն գեղարվեստական ֆիլմի դերասան-դրամա (Մալքոլմ Մաքդաուելլ)
-
- լավագույն արտ տնօրեն (Ջոն Բարրի)
- լավագույն կինեմատոգրաֆ (Ջոն Ալքոթթ)
- լավագույն ռեժիսոր (Սթենլի Կուբրիկ)
- լավագույն ֆիլմ
- ֆիլմի լավագույն խմբագրում (Բիլլ Բաթլեր)
- լավագույն սցենար (Սթենլի Կուբրիկ)
- լավագույն սաունդթրեք (Բրայան Բլամեյ, Ջոն Ջորդան, Բիլ Ռով)
Քննադատություն[խմբագրել]
«Լարովի նարինջ» ֆիլմի առաջին ցուցադրությունից հետո, մի մեծ քննադատական ալիք բարձրացավ՝ ֆիլմի սյուժեի, պարունակության և ռեժիսորի հասցեին: Անգլիայում ֆիլմի թողարկումից հետո, սկսվեցին ավազակային ընդհանրումներ, որոնք ակնարկում էին ֆիլմը: Տարբեր անձիք, հագնվելով ֆիլմի հերոսների հագուստները, հարձակումներ էին կատարում քաղաքացիների վրա: Այդպիսով, որոշ քննադատներ ասում էին, որ Սթենլի Կուբրիկը վնաս է հասցրել մարդկությանը իր «արվեստով»: Արդյունքում, Մեծ Բրիտանիայում ֆիլմի ցուցադրությունը արգելվեց դատարանի կողմից՝ սեքսի և բռնության տեսարանների պատճառով: Սակայն քննադատների և հանդիսատեսների մի մասն էլ, հիացմունքով ընդունեցին ֆիլմը: «Թայմ» ամսագիրը գրում էր.
Հետաքրքիր փաստեր[խմբագրել]
- Սթենլի Կուբրիկի նախքան ֆիլմով զբաղվելը, Ալեքսի և նրա հանցախմբի անդամների դերում, նախատեսել էին հանդես գալ The Rolling Stones երգչախմբի երաժիշտները:
- «Լարովի նարինջ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, գլխավոր դերակատար՝ Մալքոլմ Մաքդաուելլը մի քանի տանջանքներով էր անցել: Տեսարաններից մեկի ժամանակ, նա վնասել էր սայրերը: Մյուս տեսարանում, դերասանը նույնիսկ, որոշ ժամանակով կորցրել էր տեսողությունը. տեսարանում, որտեղ գլխավոր հերոս՝ Ալեքսին, բուժում են Լյուդովիկոսի մեթոդով և իր կողքը կանգնած է մի բժիշկ, որը հետևում է, որ Ալեքսի աչքերը չչորանան: Իսկ մի ուրիշ տեսարանում, որտեղ Ալեքսին ջրի մեջ խեղդում են իր նախկին ընկերները, Մաքդաուելլը քիչ էր մնում իրականում խեղդվեր, շնչառության սարքի կոտրման պատճառով:
- Նկարահանումների ժամանակ, Սթենլի Կուբրիկն ու Մալքոլմ Մաքդաուելլը, հաճախ սեղանի թենիս էին խաղում միմյանց հետ: Հետագայում Մաքդաուելլը շատ հիասթափվեց, երբ իմացավ, որ իր վարձավճարից հանել էին այն ժամերի վճարումները, երբ նա թենիս էր խաղում:
- Օձը հայտնվեց ֆիլմում այն բանից հետո, երբ Մաքդաուելլն անզգուշորեն հայտնեց Կուբրիկին, որ վախենում է սողուններից, դրանով իսկ միտք տալով ռեժիսորին:
- Սթենլի Կուբրիկը հանեց ֆիլմը Մեծ Բրիտանիայի վարձույթից, բռնությունը նպաստելու մեղադրանքներից և իրեն մահվան սպառնալիքներով նամակներ գալուց հետո: Այդ արգելքը պահվում էր ընթրուկ մինչև 1999 թվականը, ռեժիսորի մահվան տարին:
- Գրող Էնթոնի Բյորջեսսին ֆիլմը դուր էր եկել, և նա պաշտպանում էր այն, ամեն տեսակ քննադատական հարձակումներից: Սակայն հետագայում նա նեղացավ և հայտարարեց, որ Կուբրիկը պարզապես իրեն օգտագործել էր, իր ֆիլմը հայտնի դարձնելու համար:
- Մի քանի դեպքեր էին գրանվել, որ որոշ ավազակներ, նմանակելով ֆիլմի բացասական հերոսներին, իրագործում էին բռնաբարություններ, այդ պահին երգելով «Singin' In The Rain» երգը:
Արտաքին հղումներ[խմբագրել]
- «Լարովի նարինջ»(անգլերեն) ֆիլմը Internet Movie Database կայքում:

- «Լարովի նարինջ»(անգլերեն) ֆիլմը «AllRovi» կայքում:
- «Լարովի նարինջ»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- ինֆորմացիա ֆիլմի մասին