Արշակ Բ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Բ օպերայի պարտիտուրի տիտղոսաթերթը
Արշակ Բ օպերայի պարտիտուրի էջերից մեկը

«Արշակ Բ», հայ անվանի երգահան Տիգրան Չուխաճյանի օպերա, լիբրետտոն (իտալերեն) Թովմաս Թերզյանի։ Գրվել է 1868 թ., երգահանի կյանքի ընթացքում չի բեմադրվել՝ արտիստիկ ռեսուրսների սղության, ինչպես նաև այդ նախագծին թուրքական իշխանությունների ընդդիմանալու պատճառով, քանի որ հայկական պատմությանն ու մշակույթին վերաբերող ստեղծագործությունները դիտվում էին որպես հայկական ազգայնականությունը խրախուսող գործոններ։ Հատվածներ օպերայից կատարվել են Վենետիկում, Փարիզում, Վիեննայում և Կ.Պոլսում։ Երգահանի մահից հետո երաժշտությունը համարվում էր կորած։ Այն նորից ի հայտ է գալիս 1930-ական թթ.։ Օպերայի երաժշտությունն ու լիբրետտոն հիմնովին վերախմբագրվում են խորհրդային հայ երաժշտագետներ Ալեքսանդր Շահվերդյանի, Լևոն Խոջա-Էյնաթյանի և գրականագետ Արմեն Գուլակյանի կողմից։ Նորացված տեսքով օպերան առաջին անգամ ներկայացվում է հանդիսատեսին 1945 թ. (բեմադրող՝ Արմեն Գուլակյան, դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան)՝ դառնալով Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի խաղացանկի հիմնասյուներից մեկը։ 1956 թ. Չուխաջյանի գլուխգործոցին անդրադարձել է բեմադրիչ Վավիկ Վարդանյանը (դիրիժոր՝ Սուրեն Չարեքյան)։ 1986 թ. հիշյալ օպերան բեմադրել է Տիգրան Լևոնյանը (դիրիժոր՝ Յուրի Դավթյան)։ Նույն թվականին «Արշակ Երկրորդը» բեմ է բարձրացել Թբիլիսիում։ 1991 թ. ևս «Արշակ Երկրորդի» բեմադրությունը իրականացրել է Տ. Լևոնյանը, հանվել է խաղացանկից 1997 թ.։ Մարտի 3-ին Երևանում կայացավ Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի նոր բեմադրության պրեմիերան (բեմադրող՝ Գ. Գրիգորյան)։

Արտաքին հղումներ [խմբագրել]

«ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴԸ» ԿԱՅԱՑԱՎ