Ալեքսանդր Սպենդիարյան
| Ալեքսանդր Սպենդիարյան | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | նոյեմբերի 1, 1871 |
| Վախճանված | 7 մայիսի 1928 (56 տարեկան) |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, խմբավար |
| Գործունեություն | 1892 - 1928 |
Ալեքսանդր Ստեփանոսի Սպենդիարյան (Նոյեմբեր 1 1871, Կախովկա - Մայիսի 7 1928, Երևան) հայ մեծ կոմպոզիտոր, որի անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926):
Ծնվել է Ուկրաինայի Կախովկա քաղաքում։
Բովանդակություն |
[խմբագրել] Կյանքը
Նա եղել է ռուս մեծ երաժիշտ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի աշակերտը, որը մեծապես հավանում էր նրա երաժշտությունը և խրախուսում էր նրան ավելի խորանալ հայկական ժողովորդական երաժշտության ուսումնասիրության մեջ։ 1922 թվականին Սպենդիարյանը Հայաստանի կառավառության կողմից հրավիրվում է Երևան, որտեղ ստեղծագործում է մինչև կյանքի վերջը։ Հայաստանում անցկացրած տարիները նրա կյանքի ամենաբեղմնավոր տարիներն են եղել։ Այստեղ նա հիմնադրեց Հայաստանի ազգային սիմֆոնիկ երաժշտությունը։ Նրա հայտնի ստեղծագործություններից են «Ալմաստ» օպերան և Երևանյան էտյուդները։ Մահացել է 1928 թվականի մայիսի 7-ին Երևանում։ Թաղված է օպերային թատրոնի մերձակա պուրակում:
[խմբագրել] Ստեղծագործական ժառանգություն
[խմբագրել] Վոկալ ստեղծագործություններ
- Հրապուրել են ինձ քո սև աչերը 1888-1889
- Դու լույս արև, արև հոգիս 1892
- Այ վարդ 1892
- Ինչո՞ւ ես չգիտեմ 1895
- Գիշերն է նույն 1895
- Եվ խորն է սերը նրանց 1895
- Այ վարդ ջահել իմ օրերի 1895
- Ննջել է նա քաղցր ու անուշ օրորոցում 1898
- Երազել եմ քո սերը 1898
- Նայիր լոկ ավեր մի ամրոց է 1900
- Արևելյան օրորոցի երգ 1900
- Ահ, սպասում է քեզ համբույրս 1901
- Դանդաղ իջնում է իրիկունը 1901
- Ձկնորսն ու փերին 1902
- Սպասում 1904
- Օզիմինդա 1904
- Արևելյան լեգենդ 1905
- Բեդա քարոզիչը 1907
- Շամիրամի արիան 191
- Մի լար բլբուլ 1910
- Այնտեղ, այնտեղ, դեպի վեհ այն դաշտը 1914
- Առ Հայաստան 1915
[խմբագրել] Սիմֆոնիկ ստեղծագործություններ
- Կոնցերտային նախերգանք 1900
- Հինավուրց պար (Danse ancienne) 1896
- Ղրիմի էսքիզներ (առաջին շարք) 1903
- Երեք արմավենիներ 1905
- Կոնցերտային վալս 1907
- Ղրիմի էսքիզներ (երկրորդ շարք) 1912
- Էտյուդ հրեական թեմաներով
- Ուկրաինական սյուիտա
- Սիմֆոնիկ սյուիտա
- Երևանյան էտյուդներ 1925
[խմբագրել] Ալմաստ (օպերա)
«Ալմաստ»-ն Ալեքսանդր Սպենդիարյանի թողած երաժշտական ժառանգության և անցած ստեղծագործական ուղու զարգացման գագաթնակետն է։ Հայկական ազգային ինքնուրույն օպերային արվեստի զարգացման գործում «Ալմաստը» հիմնական ու կարևոր փուլերից մեկն է։ Իր պրոֆեսիոնալ կատարելությամբ, երաժշտական-դրամատուրգիական հագեցվածությամբ, ձևի թեմատիկայի և երաժշտական արտահայտչական միջոցների վարպետությամբ, այս մոնումենտալ ստեղծագործությունը հասնում է դասական կատարելության, համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներին։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ա. Գասպարյան, Ալեքսանդր Սպենդիարով, Երևան, Հայպետհրատ, 1951