Տիգրան Չուխաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Չուխաճյան
Dikran Tchouhadjian.jpg
հայ կոմպոզիտոր
ԱԱՀ՝ Տիգրան Չուխաճյան
Ծննդյան օր՝ 1837
Ծննդավայր՝ Կոստանդնուպոլիս
Վախճանի օր՝ 11 (23) մարտ, 1898
Վախճանի վայր՝ Իզմիր

Տիգրան Գևորգի Չուխաճյան (1837թ., Կոստանդնուպոլիս1898թ. մարտի 11 (23), Զմյուռնիա), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել]

Ապրել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունը ստացել է Գ. Երանյանի, ապա պոլսաբնակ իտալացի դաշնակահար Չ. Մանձոնիի մոտ: 1861 – 1864 –ին սովորել է Միլանում: Ի շարս հայ առաջադեմ մյուս մտավորականության, պայքարել է հանուն հայ ազգային մշակույթի զարգացման, մասնակցություն է ունեցել հայկական ազգային երաժշտական մամուլի, երգչախմբերի, երաժշտական թատրոնների ձևավորման գործում, կարդացել է դասախոսություններ: Չուխաճյանի ստեղծագործություններում համադրված են արևմտահայ քաղաքային երաժշտության և արևմտյան դասական երաշտության ձևերը: Հեղինակ է դաշնամուրային ստեղծագործությունների, կամերային և սիմֆոնիկ գործերի, գրել է նաև ստեղծագործություններ թատերական ներկայացումների համար: Չուխաճյանը հեղինակել է հայկական ազգային դասական առաջին օպերան՝ «Արշակ Բ» (1868), «Զեմիրե» օպերա-հեքիաթապատումը, «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1875), «Արիֆի խարդախությունը» (1872), «Քյոսե Քեհյա» (1873) օպերետները:

Հղումներ[խմբագրել]