Վինչենցո Բելլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինչենցո Բելլինին

Վինչենցո Սալվատորե Կարմելո Ֆրանչեսկո Բելլինի (իտալ. Vincenzo Salvatore Carmelo Francesco Bellini; 3 նոյեմբեր 1801, Կատանիա, Սիցիլիա — 23 սեպտեմբեր 1835, Պյուտո, Փարիզի մոտակայքում) — իտալացի երգահան։

Սերվել է երաժիշտների ընտանիքից (հայրը՝ դիրիժոր, պապը՝ երգեհոնահար և երգահան). Ուսանել է Նեապոլի երաժշտանոցում։ Գրել է 11 օպերա, որոնցից այսօր առավել հաճախ կատարվողներն են «Կապուլետներ և Մոնտեկիներ» (առաջին կատարումը՝ 1830, «Ֆենիչե» թատրոն, Վենետիկ), «Լուսնոտը» (1831, «Կարկանո» թատրոն, Միլան), «Պուրիտաններ» (1835, Իտալական թատրոն, Փարիզ). Առավել նշանավոր ստեղծագործությունը «Նորմա» օպերան է (1831, «Լա Սկալա», Միլան)։ Բելլինին իտալական բելկանտո ոճի խոշորագույն վարպետներից է։ Նրա երաժշտության աչքի է ընկնում վառ մեղեդայնությամբ, ճկունությամբ, զարգացման անընդհատությամբ։[1]

Հանկարծամահ է եղել 1835 թ. սեպտեմբերի 23-ին Փարիզի արվարձաններից մեկում։

[խմբագրել] Օպերաներ

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով