Ալեքսանդր II (Ռուսաստան)
| Ալեքսանդր II | |
| Կայսր-ցար | |
|---|---|
| Ալեքսանդրը | |
| Իշխանություն | Մարտի 2, 1855 – Մարտի 13, 1881 |
| Թագադրում | Սեպտեմբերի 7, 1855 |
| Լրիվ անուն | Ալեքսանդր Նիկոլայեվիչ II |
| Ռուսերեն | Александр II Николаевич |
| Ծնվել է՝ | Ապրիլի 29, 1818 |
| Ծննդավայր | |
| Մահացել է՝ | Մարտի 13, 1881 |
| Վախճանի վայր | |
| Թաղվել է՝ | Պողոս-Պետրոս եկեղեցի, Սանկտ Պետերբուրգ |
| Ազգություն | Ռուս |
| Հաջորդող | Ալեքսանդր III |
| Ուղեկից | Մարիա Ալեքսանդրովնա |
| Տոհմ | Ռոմանովներ |
| Հայր | Նիկոլայ Ա |
| Մայր | Ալեքսանդրա Ֆյոդորովնա |
Ալեքսանդր Երկրորդը (1818 -1881) Ռուսաստանի կայսրն էր 1855 - 1881 թթ.-ին : Ծնվել է ապրիլի 17-ին: Քաղաքական հայացքներով պահպանողական էր, սակայն երկրի տնտեսական զարգացման ընթացքը, պարտությունը 1853-56 թթ. Ղրիմի պատերազմում, հասարակական ընդվզումները և հեղափոխական շարժումների աշխուժացումը հակադրեցին նրան մի շարք բուրժուական հեղափոխություններ անցկացնել: Դրանցից ամենակարևորը 1861-ի գյուղացիական ռեֆորմն էր, որով վերևից վերացվեց ճորտատիրությունը և ուղի հարթվեց Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման համար: 1863-64-ին լեհական ապստամբության ճնշումից հետո հեղափոխական շարժման մեջ սկսված տեղատվությունը Ալեքսանդր II-ին հնարավորություն ընձեռեց անցնելու բռնության և հալածանքների քաղաքականության: Որպես պատրվակ ծառայեց Կարակոզովի մահափորձը Ալեքսանդրի II -ի դեմ՝ 1866 թվականի ապրիլի 4-ին:
Հեղափոխական շարժման դեմ պայքարելու նպատակով Ալեքսանդր II-ը 1880 թվականին ստեղծեց Գերագույն կարգադրիչ հանձնաժողով՝ լիբերալի համբավ վայելող Լորիս-Մելիքովի գլխավորությամբ, որը բռնությունների հետ մեկտեղ նախատեսում էր իրականացնել որոշ բարենորոգումներ: Արտաքին քաղաքականության մեջ Ալեքսանդր II-ը գերմանական կողմնորոշում ուներ: Նա մեծ տեղ էր տալիս Արևելյան հարցին՝ ձգտելով վերանայել տալ 1856-ի Փարիզի հաշտության պայմանագիրը: Բալկաններում ամրանալու նպատակով 1877 թվականին պատերազմ սկսեց Թուրքիայի դեմ, որի հետևանքը եղավ Բուլղարիայի ազատագրումը թուրքական լծից: Ալեքսանդր II-ի օրոք Ռուսաստանին միացվեց Կարսը, Արդահանը, Բաթումը, Միջին Ասիայի զգալի մասը, Հեռավոր Արևելքի մի շարք շրջաններ: Կարսի և Արդահանի գրավման շնորհիվ թուրքական լծից ազատագրվեց այդ շրջանների հայ բնակչությունը: Ալեքսանդր II-ը սպանվեց մարտի 1-ին, Պետերբուրգում, նարոդովոլականների դատավճռով՝ Ի.Ի. Գրինևիցկու նետած ռումբից:
Օգտագործված աղբյուներ
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1, էջ 153
Ծանոթագրություններ և նշումներ