Արման Մանարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Մանարյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1929(1929-12-15)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էփետրվարի 16, 2016(2016-02-16) (86 տարեկան)
Մահվան վայրԵրևան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
սցենարիստ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID 0541293

Արման Քրիստափորի Մանարյան (դեկտեմբերի 15, 1929, Թեհրան, Իրան[1] - փետրվարի 16, 2016, Երևան[2]), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), դերասան Երվանդ Մանարյանի կրտսեր եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին Թեհրանում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ Հաջորդ տարվանից սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Ապա ուսումը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Այնուհետև սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (ՎԳԻԿ), որի ռեժիսորական բաժինն ավարտելուց հետո նվիրվել է կինոֆիլմերի նկարահանման գործին։ 1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը։ Դրանից հետո «Կարինե» (1967), «Հեղնար աղբյուր» (1971), «Վերադարձ» (1972), «Մորգանի խնամին», «Բյուրականի աստղադիտարանը» և այլ կինոնկարներ։ Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ[3]։

Արման Մանարյանը նաև «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է։ Մուլտֆիլմի սցենարը թեև գոյություն է ունեցել դեռևս 1995 թվականից, սակայն նկարահանումները սկսվել են միայն 2001 թվականից և ավարտին հասցվել 2009 թվականին։ Տարեկան հնարավոր է եղել ավարտել ընդամենը 10 րոպեանոց հատված։ «Սասնա ծռեր» մուլտֆիլմի բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակը Արման Մանարյանն է, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը։ Կոմպոզիտորը Արման Մանարյանի որդին է՝ Հայկ Մանարյանը, և դաշնակահար ու կոմպոզիտոր Խաչիկ Սահակյանը։ Արտադրությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի։ «Սասնա ծռերի» հերոսների ձայները հնչյունավորել են դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Ժենյա Ավետիսյանը, Երվանդ Մանարյանը և ուրիշներ։ Մուլտֆիլմում նաև Խորեն Աբրահամյանի ձայնն է հնչում[4]։

Մանարյանը 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1961 Տժվժիկ
1965 Բյուրականի աստղադիտարանը
1967 Կարինե
1970 Մորգանի խնամին
1970 Հեղնար աղբյուր
1972 Վերադարձ
1975 Սպիտակ ափեր
1977 Արկածներ անտառում
1978 Եվս հինգ օր
1982 Պատմություն հայելու մասին
1984 Հող և ոսկի
1985 Կապիտան Առաքել
1988 Արցախ
1989 Վերականգնում
1992 Ընկեր Փանջունի
1995 Տգետը
2010 Սասնա Ծռեր

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1970 Մորգանի խնամին
1967 Կարինե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. На сайте Кино-Театр.ru указан город рождения Тегеран
  2. 2,0 2,1 Արման Մանարյանի մասին avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  3. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 283-284.
  4. Մուլտ-էպոս(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Манарян Арман Христофорович // Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич. — М., 1986. — С. 251.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]