Ժակ Օֆենբախ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը կոմպոզիտոր Ժակ Օֆենբախի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Օֆենբախ (բազմանշանակություն)։
| Ժակ Օֆենբախ | |
|---|---|
(կոմպոզիտոր) |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Jacques Offenbach |
| Ծննդյան օր՝ | հունիսի 20, 1819 |
| Ծննդավայր՝ | Քյոլն (Գերմանիա) |
| Վախճանի օր՝ | հոկտեմբերի 5, 1880 |
| Վախճանի վայր՝ | Փարիզ (Ֆրանսիա) |
Ժակ Օֆենբախ ազգանունը Էբերշտ (ֆրանսերեն՝ Jacques Offenbach, 1819թ. հունիսի 20 – 1880թ. հոկտեմբերի 5) գերմանացի հրեայի ընտանիքից սերվող ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը։ 19-րդ դարի եվրոպական թեթև ժանրի հանրամատչելի երաժշտության առավել ազդեցիկ երգահաններից է, որի ստեղծագործություններից շատերը դեռ այսօր էլ չեն կորցրել իրենց հմայքը և բեմադրվում են խոշորագույն օպերային թատրոնների կողմից։
Օֆֆենբախի բազմաթիվ օպերետներից առավել նշանակալիցներն են՝ «Օրփեոսը ստորգետնյա աշխարհում»(1858), «Չքնաղ Հեղինեն»(1864), «Պերիկոլան»(1868)։ Կյանքի վերջում աշխատել է «Հոֆմանի հեքիաթները» օպերայի վրա, որը սակայն չի հասցրել ամբողջությամբ ավարտել։