Ալմաստ (օպերա)
Տես նաև Ալմաստ (այլ կիրառումներ)
Ալմաստ, Ալեքսանդր Սպենդիարյանի օպերան։ Լիբրետոն (ռուսերեն), ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, գրել է Սոֆյա Պարնոկը 1917-1918 թվականներին։ Կլավիրն ավարտվել է 1923 թվականին, գործիքավորումը շարունակվել է մինչև 1928 թվականը (IV գործողությունը գործիքավորել է Մ. Շտեյնբերգը)։[1]
«Ալմաստ»-ն Ալեքսանդր Սպենդիարյանի թողած երաժշտական ժառանգության և անցած ստեղծագործական ուղու զարգացման գագաթնակետն է։ Հայկական ազգային ինքնուրույն օպերային արվեստի զարգացման գործում «Ալմաստը» հիմնական ու կարևոր փուլերից մեկն է։ Իր պրոֆեսիոնալ կատարելությամբ, երաժշտական-դրամատուրգիական հագեցվածությամբ, ձևի թեմատիկայի և երաժշտական արտահայտչական միջոցների վարպետությամբ, այս մոնումենտալ ստեղծագործությունը հասնում է դասական կատարելության, համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներին։[2]
Բեմադրություններ [խմբագրել]
- 1930 - Մոսկվայի Մեծ թատրոնի ֆիլիալում (ռուսերեն)
- 1930 - Օդեսայում (ուկրաիներեն)
- 1932 - Թբիլիսիում (վրացերեն)
- 1933 - Երևանում օպերայի և բալետի թատրոնի բացման օրը (հայերեն)
- 1939 - Վերաբեմադրվել է Երևանում
- 1951 - Փարիզի Մյություալիթե պալատում, ռուս և ֆրանսիացի կատարողներով, նվագախմբի մասը կատարվել է երկու դաշնամուրով
- 1953 - Տաշքենդում
- 1971 - Վերաբեմադրվել է Երևանում
- 1972 - Նովոսիբիրսկում