Տիգրան Լևոնյան
| Տիգրան Լևոնյան | |
|---|---|
հայ օպերային երգիչ, օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան |
|
| ԱԱՀ՝ | Լևոնյան (Խանդիկյան) Տիգրան Լևոնի |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 14, 1936 |
| Ծննդավայր՝ | Բեյրութ |
| Վախճանի օր՝ | 25.06.2004 |
| Վախճանի վայր՝ | Երևան |
Տիգրան Լևոնի Լևոնյան (Խանդիկյան) (1936 դեկտեմբերի 14, Բեյրութ — 2004 հունիսի 25, Երևան), հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան։ 1984-ից` ՀՀ ժողովրդական արտիստ։
1946-ին ծնողների հետ հայրենադարձվել է։ 1958-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը։ 1977-ին ավարտել է Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը։ Երգեցողական արվեստն ուսանել է ապագա կնոջ` Գոհար Գասպարյանի մոտ։ Ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում։ 1962-ից` Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 1970—77-ին միաժամանակ` ռեժիսոր, 1977-ից` գլխավոր ռեժիսոր, 1991—99-ին նաև գեղարվեստական ղեկավար։ Եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Բովանդակություն |
Դերերգերը [խմբագրել]
- Սարո (Ա. Տիգրանյանի «Անուշ»)
- Տիրիթ (Տ. Չուխաճյանի «Անուշ»)
- Մանրիկո (Ջ. Վերդիի «Տրուբադուր»)
- Օթելլո (Ջ. Վերդիի «Օթելլո»)
Բեմադրությունները օպերայում [խմբագրել]
- 1974, 1978 — Ջոակինո Ռոսինիի «Սևիլիացի սափրիչը»[1]
- 1974, 1981 — Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»[1]
- 1984 — Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»[1]
- 1986 — Ջակոմո Պուչչինիի «Չիո-Չիո-Սանը»[2]
- 1987, 1992 — Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» («Կարինե»)[2]
- 1993 — Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս»[2]
- 1994 — Արմեն Տիգրանյանի «Անուշ»[2]
- 1995 — Ջուզեպպե Վերդիի «Օթելլոն»[2]
- 1996 — Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ»[2]
Տիգրան Լևոնյանը կինոյում [խմբագրել]
- 1968 — «Կարինե» կինոնկարում (ռեժ.` Արման Մանարյան) խաղացել է Մարգարի դերը, կատարել նաև Արմենի դերերգը[3]
- 1983 — «Անուշ» ֆիլմ-օպերայում (բեմադրող ռեժ.` Մարատ Վարժապետյան) կատարել է Սարոյի դերերգը[4]
- 1988 — իր բեմադրած «Արշակ Երկրորդ» կինոնկարում կատարել է Արշակի դերը, նաև կատարել է Տիրիթի դերերգը, նաև ֆիլմի սցենարի հեղինակն է[5]
- 1986 — սեփական սցենարով բեմադրել է «Ալմաստ» ֆիլմ-օպերան[6]
- 1986 — «Օտար խաղեր» կինոնկարի սցենարի համահեղինակն է[7]
- 1997 — «Հարսնացուն Ջերմուկից» ֆիլմում (ռեժ.` Ս. Բաբայան) կատարել է դերերից մեկը
Ընտանիքը [խմբագրել]
Կինն էր օպերային մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանը (1924-2007)։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 [1]
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 [2]
- ↑ http://www.arm-cinema.am/am/features_and_shorts/225.html
- ↑ http://www.arm-cinema.am/am/features_and_shorts/340.html
- ↑ http://www.arm-cinema.am/am/features_and_shorts/381.html
- ↑ http://www.arm-cinema.am/am/features_and_shorts/359.html
- ↑ http://www.arm-cinema.am/am/features_and_shorts/370.html
- Հայկական համառոտ հանրագիտարան, 4 հատորով, հ. 2, էջ 434—435, 1995