Գաետանո Դոնիցետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաետանո Դոնիցետտի

Gaetano Donizetti
Հիմնական տվյալներ
Ծնված նոյեմբերի 29 1797 Բերգամո, Լոմբարդիա
Վախճանված ապրիլի 8 1848 Բերգամո, Լոմբարդիա
Ժանրեր օպերա
Մասնագիտություն կոմպոզիտոր
Գործունեություն 1818 - 1844


Գաետանո Դոնիցետտի (իտալ. Gaetano Donizetti, 1797թ. նոյեմբերի 29, Բերգամո, Լոմբարդիա1848թ. ապրիլի 8) — իտալացի երգահան։

Երաժշտություն ուսանել է ծննդավայրում երգահան Սիմոն Մայրի մոտ, հետագայում Բոլոնիայի երաժշտական դպրանոցում: Դոնիցետիի առաջին օպերան բեմադրվել է 1818թ. Վենետիկում ("Էնրիկո, Բուրգունդիայի կոմսը"). այդ ստեղծագործության հաջողությունը մղեց երգահանին նվիրել իրեն օպերաների ստեղծմանը: Դոնիցետտիի առաջին օպերաները կրում են իտալացի երգահան Ռոսսինիի երաժշտության մեծ ազդեցությունը: Իր գործունեության առաջին շրջանում Դոնիցետտին ստեղծագործում էր բացառիկ արագությամբ, տարեկան ստեղծելով երեք-չորս օպերաներ: Սակայն Դոնիցետտիի այդ ստեղծագործությունները, թեև լավ էին ընդունվում հանդիսատեսի կողմից, սակայն երկար չէին մնում բեմի վրա: Իր ուրույն ոճը Դոնիցետտին գտավ 19-րդ դարի 30-ական թթ. սկզբներին՝ այդ ժամանակ ստեղծելով իր առաջին գլուխգործոցները՝ "Սիրո ըմպելիք" (1832, Միլան), "Լուկրեցիա Բորջիա" (1833, Միլան) օպերաները:

1830-ական թթ. սկզբներին Դոնիցետտին ստիպված էր դիմակայելու Վինչենցո Բելլինիի մրցակցությանը, որի օպերաները ևս խանդավառությամբ էին ընդունվում հանդիսատեսի կողմից: Այսպես, 1830 թ. Միլանի "Լա Սկալա" թատրոնում Բելլինիի "Լուսնոտը" օպերայի հետ միաժամանակ բեմադրվեց Դոնիցետիի "Աննա Բոլեյնը", իսկ 1835թ. Փարիզում Դոնիցետտիի "Մարինո Ֆալիերո" օպերայի բեմադրությանը նախորդեց Բելլինիի "Պուրիտաններ" օպերան: Այս մրցակցությունը ստիպեց Դոնիցետտիին հղկել և կատարելագործել իր ոճը: Դրա արդյունքում 1835 թ. երգահանը ստեղծեց իր լավագույն օպերաներից մեկը՝ "Լյուչիա դի Լամմերմուր"-ը (ըստ Վալտեր Սքոթի ստեղծագործության):

Բելլինիի վաղահաս մահից հետո՝ Դոնիցետտին դարձավ իտալական երաժշտական բեմի միակ նշանավոր երգահանը՝ պահպանելով իր այդ դիրքը մինչև մահը: 1839 թվականից Դոնիցետտին ապրում է Փարզում, 1840-ական թթ սկզբներին այցելում է մի շարք եվրոպական մայրաքաղաքներ՝ մեծ հաջողությամբ բեմադրելով իր օպերաները: 1844թ. հոգեկան հիվանդության հետևանքով ստիպված է եղել դադարել ստեղծագործելը:

Դոնիցետտին ստեղծել է շուրջ 70 օպերա: Այդ թվում ֆրանսիական "մեծ օպերա"-յի ոճով գրված դրամատիկական ստեղծագործություններ "Մարիա Ստյուարտ" (1834), "Ֆավորիտուհի" (1840), ռոմանտիկ՝ "Գնչուհի" (1822), սենտիմենտալ կատակերգություններ "Լինդա դի Շամունի" (1842), ֆրանսիական կոմիկական օպերաներ "Զորագնդի դուստրը" (1840), օպերա- բուֆֆ՝ "Դոն Պասկուալե" (1843):

Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերայի (1838, առաջին բեմադրություն՝ 1848թ.) սյուժեի հիմքում ընկած է հայ ազնվական Պողիկտոսի մարտիրոսական մահվան պատմությունը: "Պողիկտոս" օպերան բեմադրվել է նաև Հայաստանում` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Երեւանի օպերայի և բալետի թատրոնում 1994թ. (ռեժիսոր-բեմադրիչ` Տիգրան Լևոնյան):

[խմբագրել] Հիմնական օպերաները

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով