Լուսնոտը (օպերա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
XIX դարի իտալացի երգչուհի Ֆաննի Պերսիանի-Տակինարդին Ամինայի դերում (դիմանկարը` Կարլ Բրյուլովի)
Լունոտը (իտալերեն՝ La sonnambula) — իտալացի երգահան Վինչենցո Բելլինիի օպերա երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոյի հեղինակը` Ֆելիչե Ռոմանիի ըստ Էժեն Սկրիբի և Պիեր Սոմեի «Լուսնոտը կամ նոր տիրոջ ժամանումը» պանտոմիմա-բալետի սյուժեի: Առաջնախաղը կայացել է 1831թ. մարտի 6-ին Միլանի «Կարկանո» թատրոնում: Օպերան դասվում է բելկանտո ոճի լավագույն ստեղծագործությունների թվին և այսօր էլ հաճախ բեմադրվում է: Գլխավոր դերերգի (Ամինա) կատարմամբ աչքի են ընկել սոպրանոներ Մարիա Կալլասը, Ռենատա Սկոտտոն, Ջոան Սազերլենդը, Նատալի Դեսսեն և այլոք:
|
|
||
|---|---|---|
| Ադելսոն և Սալվինի (1825) | Բիանկա և Ջերնանդո (1826) | Ծովահենը (1827) | Օտարերկրուհին (1829) | Զաիրա (1829) | Կապուլետներ և Մոնտեկիներ (1830) | Լուսնոտը (1831) | Նորմա (1831) | Բեատրիչե դի Տենդա (1833) | Պուրիտաններ (1835) | ||