Պուրիտաններ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալացի հայտնի երգիչ Ջովաննի Ռուբինին «Պուրիտաններ» օպերայում Արտուրոյի դերերգը կատարելիս

Պուրիտաններ (իտ.՝ I puritani), Վինչենցո Բելլինիի օպերա երեք գործողությամբ, իտալացի երգահանի վերջին ավարտված ստեղծագործությունը: Իտալերեն լիբրետտոն Պարլո Պեպոլիի` ֆրանսիացի դրամատուրգներ Ժակ-Ֆրանսուա Անսելոյի և Ժոզեֆ-Քսավիեր Սանտինի «Կլորգլխանիներն ու կավալերները» պիեսի հիման վրա: Առաջնախաղը կայացել է 1835 թ. հունվարի 25-ին Փարիզի «Իտալական թատրոնում»: Դասվում է Բելլինիի լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր էլ պարբերաբար բեմադրվում է հայտնի օպերային թատրոններում: