Մարիա Կալլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MariaCallas.jpg

Մարիա Կալլաս (հուն.Μαρία Κάλλας, 1923թ. դեկտեմբերի 21977թ. սեպտեմբերի 16), ազգությամբ հույն, ամերիկյան օպերային երգչուհի (սոպրանո)։ Մարիա Կալլասը համարվում է 20-րդ դարի ամենանշանավոր երգչուհիներից մեկը։ Նա փայլուն տիրապետում էր երգեցողության բելկանտո ոճի տեխնիկային, ինչպես նաև օժտված էր մեծ դրամատիկական տաղանդով։ Բազմակողմանի երգչուհիր էր, որի երգացանկը տարածվում էր 18-րդ դարի դասական օպերա-սերիաներից մինչև Ջոակինո Ռոսսինիի, Վինչենցո Բելլինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ջուզեպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի օպերաները։ Բեմական գործունեության առաջին տարիներին Մարիա Կալլասը նաև երգել է Վագների երաժշտական դրամաներում։ Իր ակնառու երաժշտական և դրամատիկական տաղանդի շնորհիվ երկրպագուների կողմից ստացել է «La Divina» (Աստվածային) տիտղոսը:

Ծնվելով Նյու Յորքում և դաստիարակվելով հրամայական հատկություններ ունեցող մոր կողմից՝ նա իր երաժշտական կրթությունը ստացել է Հունաստանում և մեծ հռչակ է ձեռք բերել՝ հանդես գալով Իտալիայի օպերային բեմերում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ստիպված լինելով հաղթահարել ինչպես պատերազմական ժամանակի զրկանքները, այնպես էլ իր առողջության, այդ թվում՝ վատ տեսողության հետ կապված խնդիրները, նա իր կյանքի ընթացքում անցել է բազմաթիվ մարտահրավերների և սկանդալների միջով։ Իր երաժշտական կարիերայի միջին շրջանում (50-ական թթ. կեսեր) գեր քաշ ունեցող կնոջից նա վերափոխել է իրեն բարեկազմ և նրբակազմ էակի։ Քաշի այդ կորուստը, հնարավոր է, դեր է խաղացել նրա ձայնի անկման և 1965թ. օպերային կարիերայի վաղաժամ ավարտի մեջ։ Մամուլը հաճախ էր անդրադառնում Կալլասի դյուրագրգիռ բնավորությանը, իտալական երգչուհի Ռենատա Տեբալդիի հետ մրցակցությանը և հույն գործարար Արիստոտել Օնասիսի հետ սիրավեպին։ Անձանական կյանքում նրա անհաջողությունները հաճախ ստվերի տակ էին թողնում Կալլասի արվեստը։ Սակայն նրա արտիստական ձեռքբերումները այնքան նշանակալից են, որ ամերիկացի երգահան Լեոնարդ Բերնսթայնը անվանել է նրան «Օպերայի Աստվածաշունչ»[1], իսկ նրա ազդեցությունն այնքան տևական է, որ 2006-ին Opera News ամսագիրը գրել է. «Իր մահից երեսուն տարի անց նա մնում է արվեստագետ-պրիմադոննայի տիպար, ինչպես նաև դասական երաժշտության առավել լավ վաճառվող երգիչներից մեկը»։[2]

Օպերային դերերը [խմբագրել]

Մարիա Կալլասը Վիոլետտայի դերում (Վերդի «Տրավիատա»)

Աղբյուրներ [խմբագրել]

  1. PBS փաստագրական ֆիլմ Կալլասի մասին, նրա մահվան տարելիցին, 1983:
  2. Մարիա Կալլասի զրույց Լորդ Հեյրվուդի հետ BBC-ի համար, Փարիզում, Ապրիլ 1968՝ Maria Callas: The Callas Conversations, DVD EMI Classics

Արտաքին հղումներ [խմբագրել]