Ֆիդելիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fidelio, Playbill of the Worldpremiere, Vienna, Kärntnertortheater, May 23, 1814
1830թ. Բոննի օպերային թատրոնում կայացած «Ֆիդելիոյի» ներկայացման աֆիշը

Ֆիդելիո (Op. 72; գերմ. Fidelio) — Լյուդվիգ վան Բեթհովենի օպերա երկու գործողությամբ: Այն գերմանացի մեծ երգահանի կողմից գրված միակ օպերան է: Գերմաներեն լիբրետտոյի հեղինակներ` Յոզեֆ Զոնլեեյթներ և Գ. Թրեյչկե, ըստ ֆրանսիացի դրամատուրգ Ժանի Նիկոլյա Բուիի «Լեոնորա կամ ամուսնական սեր» պիեսի: Օպերան ունեցել է մի քանի խմբագրություն: Առաջին խմբագրությունը բեմադրվել է 1805թ. նոյեմբերի 20ին Վիեննայում «Լեոնորա» անվան տակ, սակայն հաջողություն չի ունեցել: Ընկերների խորհրդով Բեթհովենը ենթարկել է օպերան վերամշաման: Նոր տարբերակը բեմադրվել է 1806թ. մարտի 26ին:

1814թ. երգահանը նորից է հիմնովին վերամշակում ու վերախմբագրում օպերան: Նոր և վերջնական տարբերակը բեմադրվում է 1814թ. մայիսի 23ին մեծ հաջողությամբ:

Օպերան համարվում է գերմանական երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործություններից մեկը` այսօր էլ բեմադրվելով համաշխարհային օպերային թատրոնների կողմից:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով