Աիդա (օպերա)
«Աիդա» (իտալերեն՝ Aida) — իտալացի երգահան Ջուզեպե Վերդիի օպերա չորս գործողությամբ։ Օպերան հատուկ գրվել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ` Եգիպտոսի կառավարության պատվերով։[1] Իտալերեն լիբրետտոն Անտոնիո Գիսլանցոնիի ըստ Օգյուստ Մարիետի սցենարի։ Օպերայի գործողությունները տեղի են ունենում Հին Եգիպտոսում փարավոնների տիրապետության ժամանակ: Օպերայում պատմվում է եգիպտական զորավար Ռադամեսի և եթովպացի ստրկուհի Աիդայի դժբախտ սիրո մասին:
Առաջնախաղը կայացել է 1871թ. դեկտեմբերի 24-ին Կահիրեյում:
Աիդան Վերդիի լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկն է, ընդգրկված է աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկում:
Երևանի ազգային ակադեմիական օպերային թատրոնում բեմադրվել է 1941թ. /դիրիժոր – Մ.Թավրիզյան, բեմ.- Ա.Գուլակյան/ [2]:
2010թ. դեկտեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Աիդա» օպերայի նոր բեմադրության առաջնախաղը (բեմադրիչ` իտալացի ռեժիսոր Մարիո Կոռադի): Առաջնախաղին Աիդայի դերերգով հանդես է եկել Հասմիկ Պապյանը:
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Ռ. Եսայան, Ն. Ավետիսյան, Երաժշտության աշխարհում. Օպերա, Երևան, «Արևիկ», 2003, էջ 7։
- ↑ http://opera.am/xagacank_old_2_arm.html
|
|
||
|---|---|---|
| Օբերտո (1839) | Արքա մեկ ժամով (1840) | Նաբուկկո (1842) | Լոմբարդցիները (1843) | Էրնանի (1844) | Երկու Ֆոսկարի (1844) | Ժաննա դ'Արկ (1845) | Ալզիրա (1845) | Աթիլլա (1846) | Մակբեթ (1847) | Ավազակներ (1847) | Երուսաղեմ (1847) | Ծովահենը (1848) | Լենյանոյի ճակատամարտը (1849) | Լուիզա Միլլեր (1849) | Ստիֆելիո (1850) | Ռիգոլետտո (1851) | Տրուբադուր (1853) | Տրավիատա (1853) | Սիցիլիական ժամերգություն (1855) | Սիմոն Բոկանեգրա (1857) | Արոլդո (1857) | Պարահանդես-դիմակահանդես (1859) | Ճակատագրի ուժը (1862) | Դոն Կարլոս (1867) | Աիդա (1871) | Օթելլո (1887) | Ֆալստաֆ (1893) | ||