Դոն Կարլոս (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դոն Կարլոս» (ֆրանսերեն՝ Don Carlos, իտալերեն՝ Don Carlo) — իտալացի երգահան Ջուզեպե Վերդիի օպերա հինգ գործողությամբ: Ֆրանսերեն լիբրետտոյի հեղինակներն են Կամիլ դյու Լոկլը և Ժոզեֆ Մերին ըստ Ֆրիդրիխ Շիլլերի նույնանուն դրամայի (գերմ. Don Karlos, Infant von Spanien):

Առաջնախաղը կայացել է 1867թ. մարտի 11-ին Փարիզի օպերային թատրոնում («Գրանդ-օպերա»):

Օպերայի ամբողջական տարբերակը տևում է շուրջ 4 ժամ և դրանով հանդիսանում է օպերային ժանրում գրված Վերդիի ամենաերկար ստեղծագործությունը: Երգահանի կյանքի օրոք և մահից հետո հայտնվել են բազմաթիվ ավելի կարճ տարբերակներ:


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով