Նաբուկկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաբուկկո
Nabucco
Nabucco.jpg
Կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդի
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Թեմիստոկլե Սոլերա
Սյուժեի աղբյուր Աստվածաշունչ
Ժանր Դասական
Առաջնախաղ 1842 մարտի 8
Առաջնախաղի վայր Միլանի «Լա Սկալա» թատրոն

«Նաբուկկո», կամ «Նաբուգոդոնոսոր», իտալացի կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի օպերա` չորս գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոյի` ըստ Աստվածաշնչում նկարագրած իրադարձությունների հեղինակն է Թեմիստոկլե Սոլերան։ «Նաբուկկոն»` Բաբելոնի Նաբուքոդոնոսոր Բ արքայի անվան իտալերեն կրճատ ձևն է։ Աստվածաշնչում պատմվում է, թե ինչպես է նա քանդել էր Երուսաղեմի առաջին տաճարը և գերության տարել հրեաներին մ.թ.ա. VI դարի սկզբներին)։ Օպերայի անդրանիկ ներկայացումը կայացել է 1842թ. մարտի 8-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում։
«Նաբուկկոն» Ջուզեպպե Վերդիի թվով երրորդ օպերան է։ Օպերայի հայտնի դրվագներից է Va, pensiero|Va, pensiero, sull’ali dorate («Թռչիր, միտք ոսկե թևերով») խմբերգը։‌[փա՞ստ]Օպերան ներկայումս էլ հաճախ բեմադրվում է։ Օպերայի գլխավոր դերերգերից մեկը (Աբիգայլ) կատարել է աշխարհահռչակ սոպրանո Մարիա Կալլասը։

Գործող անձինք[խմբագրել]

  • Նաբուկկո, Բաբելոնի թագավոր (բարիտոն)
  • Ֆենենա, Նաբուկոյի դուստր (մեցցո-սոպրանո)
  • Զաքարիա, հրեաների ծերակույտի առաջնորդ (բաս)
  • Իսմայել, Երուսաղեմի Սեդեկիայի թագավորի քեռորդի (տենոր)
  • Աբիգայիլ, Նաբուկկոյի կարծեցյալ առաջնեկ դուստր (սոպրանո)

Առաջին գործողություն։ ԵՐՈՒՍԱՂԵՄ։ Երուսաղեմի Սողոմոնի տաճարում[խմբագրել]

Հրեաներն ու Ղովտացիները հավաքվել են Սողոմոնի տաճարում, որպեսզի բողոքեն իսրաելցիների ճակատագրից։ Իսրայելցիները պարտվել էին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր (Նաբուկկո) թագավորին։ Հենց այդ պահին Թագավորը զորքով մտնում է քաղաքով։ Հրեական ծերակույտի առաջնորդ Զաքարիան հանգստացնում է իր հետևորդներին, ասելով, որ պետք չէ հուսահատվել, որովհետև նրանք դեռ մի մեծարժեք պատանդ ունեն՝ Նաբուկոյի դուստր Ֆենենան։ Վերջինիս հսկում էր Երուսաղեմի Սեդեկիայի թագավորի քեռորդի Իսմայելը։

Սակայն Իսմայելը սիրահարված է Ֆենենային, որն իրեն Բաբելոնում բանտարկված ժամանակ սեփական անձը մեծ վտանգի տակ դնեով ազատել էր։ Այժմ Իսմայիլն ուզում էր վերադարձնել Ֆենենային այդ շնորհը։ Երկուսով որոշում են փախչել, երբ Աբիգայիլը, որին երկուսն էլ համարում են Նաբուկկոյի առաջնեկ դուստրը, հրեական շորերով ծպտված բաբելոնցի զինվորների շքախմբով, մտնում է տաճար։ Աբիգաիլլեն խոստովանում է Իսմայելին իր քնքուշ սերը և առաջարկում է իրեն փոխադարձ սիրելու դեպքում ազատ արձակել բոլոր հրեաներին։ Սակայն Իսմայելը չի ցանկանում շանտաժին տեղի տալ։

Այդ ընթացքում Նաբուկկոյի զինվորների կողմից հալածված հրեական ամբոխը ապաստան է փնտրում տաճարում։ Այնուհետև դռան մեջ հայտնվում է ինքը՝ թագավորը։ Զաքարիան սպառնում է սպանել Ֆենենային, եթե Նաբուկկոն և իր մարդիկ համարձակվեն պղծել սուրբ վայրը։ Նա բարձրացնում է դաշույնը, բայց Իսմայելը վրա է հասնում և մահից փրկում է նրան Ֆենենային։ Այդժամ Զաքարյան անիծում է դավաճանին։ Նաբուկկոն գրկում է իր դստերը և հրամայում է այրել տաճարը։

Երկրորդ գործողություն։ ՈՃԻՐ[խմբագրել]

Տեսարան առաջին. Բաբելոն. թագավորական պալատի սենյակում։[խմբագրել]

Նաբուկկոյի մոտ պահված գաղտնի փաստաթղթերից Աբիգայիլը տեղեկանում է իր իսկական ծագման մասին։ Նա ոչ թե թագավորի առաջնեկ դուստրն է, այլ ստրուկի դուստր։ Նա որոշում է վրեժխնդիր լինել Ֆենենայից, որին Նաբուկկո թագավորը հրեաների դեմ պատերազմելու ժամանակ գահը վստահել էր։ Նա ցանկանում է սպանել իր մրցակցին, տիրանալ գահին և լուր տարածել, որ Ֆենենան մեռած է։ Նրա ծրագրերին օժանդակում էր ԲելԱստծո ծերակույտի առաջնորդը։

Տեսարան երկրորդ. պալատում մի այլ տեղ[խմբագրել]

Սակայն Զաքարիան ազատ էր։ Զաքարյան և իր կողմնակիցները բաբելոնցիներին հրեական կրոն են քարոզում և կրոնափոխ են անում։ Ղովտացիների (երգչա) խումբը անիծում Իսմայելին, որ փրկել էր Ֆենենայի կյանքը։ Ղովտացիները անարգանքի սյունին են գամում Իսմայիլին դավաճանության համար (Ֆենենայի հետ պլանավորված փախուստը)։ Սակայն Զաքարիան խմբից դադար է խնդրում և ասում է՝ Իսմայելը դավաճան չէ, որովհետև նա փրկել է կրոնափոխ եղած Ֆենենային։

Աբիգայիլը այդ ընթացքում իր իշխանությանը տիրանալու ծրագրերն է իրականացնում, երբ Նաբուկկոն անսպասելիորեն վերադառնում է։ Նա վերցնում է թագը և իրեն հռչակում է միակ և ամենամեծ թագավոր և աստված, որին մարդիկ հավերժ պիտի աղոթեն։ Այդ խոսքերի վրա ահաբեկված թագավորի մոտ կայծակներ են ճայթում։ Մի վերերկրային ուժ հանում է թագը Նաբուկկոյի գլխից։ Հաջորդ վայրկյանին Աբիգաիլլեն վերցնում է թագը։

Երրորդ գործողություն. ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ[խմբագրել]

Բանտարկյալների խմբի «Թռչիր, միտք ոսկե թևերով»-ի առաջին տան երաժշտությունն ու բառերը („Va, pensiero“)

Տեսարան առաջին. Բաբելոնի թագավորական պալատի կախովի այգիներում[խմբագրել]

Աբիգայիլը, որը իրեն թագուհի է հռչակել, բազմել է գահին։ Ներկա է ծերակույտի առաջնորդը՝ որպեսզի ընդունի Ադելի մեծարանքը։ Հանկարծ հայտնվում է խելագարված Նաբուկկոն։ Աբիգաիլլեն խորամանկում է, որպեսզի ստանա թագավորական կնիքը, որով կարելի կլինի վավերացնել բոլոր հրեաների, ներառյալ կրոնափոխ Ֆենենայի, մահվան վճիռը։ Սակայն երբ Նաբուկկոն հասկանում է այս խաբեությունը և բողոքում է Աբիգալլեի դեմ ու սպառնում վեր հանել վերջինիս ծննդյան մանրամասները, չափազանց ուշ է լինում։ Նաբուկկոն փնտրում է համապատասխան փաստաթղթերը, բայց պարզվում է դրանք Աբիգայիլի մոտ են. Վերջինս խնդմնդալով պատառոտում է այդ թղթերը, այնուհետև պահակախմբին հրամայում է բանտարկել նախկին թագավորին։ Նաբուկկոն խոստանում է նրան շնորհել գահը, եթե Աբիգայիլը խնայի ֆենենային։ Աբիգաիլլեն ժպիտով մերժում է նրան։

Տեսարան երկրորդ։ Եփրատի ափերին[խմբագրել]

Ծանրաքարշ աշխատանքից տառապագին հրեաները երազում են «գեղեցիկ և հեռավոր հայրենիքի» մասին («Թռչիր, միտք ոսկե թևերով») և աստծուց օգնության են խնդրում։ Զաքարիան մի պաթետիկ Մարգարեությամբ հույս է տալիս ժողովրդին, թե Բաբելոնի սարսափելի վրեժը «...»

չորրորդ գործողություն։ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿՈՒՌՔԸ[խմբագրել]

Տեսարան առաջին։ Բաբելոնի թագավորական պալատի սենյակում[խմբագրել]

Նաբուկկոն արթնանում է մղձավանջային քնից և ձողոցից լսում է Ֆենենայի անունը։ Նա ներխուժում է պատշգամբ և իր շղթայակապ դստերը տեսնելով՝ հուսահատ ետ է վերադառնում։ Նա իզուր է փորձում լքել պալատը, միայն որպեսզի մեկ անգամ ևս համոզվի, որ բանտարկյալ է։ Հետո ծնկում է և հրեաների աստծուց ողորմածություն է խնդրում։ Հանկարծ բացվում է դարպասը և հայտնվում են թագավորական պահակախմբի մարդիկ։ Թրերով զինված նրանք հետևում են Նաբուկկոյին, որպեսզի նրան վերադարձնեն գահը և ազատեն ֆենենային։

Տեսարան երկրորդ։ Բաբելանի թագավորական պալատի կախովի այգիներում[խմբագրել]

Ֆենենան այլ հրեաների հետ բերվել է կախովի այգիների զոհասեղանի մոտ։ Բելի ծերակույտի առաջնորդը զոհաբերության արարողությունն է անում, երբ Նաբուկկոն իր հետևորդների հետ գալիս է։ Նա հրամայում է ոչնչացնել կուռքի արձանը։ Սակայն արձանը, մինչև մեկը կհասցներ դիպչել, ընկնում է և փշրվում։ Հրեաները փրկված են և Նաբուկկոն հորդորում է իր մարդկանց խոնարհվել հրեաների Յեհովա աստծո առաջ։ Պարտված Աբիգայիլը թունավորում է ինքն իրեն և մեռնելուց առաջ խնդրում է իր խորթ քրոջը ներել իրեն։

Կատարողների կազմ[խմբագրել]

Այս ստեղծագործությունը մենակատարներից բացի կատարում է քառաձայն երգչախումբը և սիմֆոնիկ նվագախումբը։ Կազմ. երկու ֆլեյտա, (2 Պիկկոլո), 2 հոբոյ, (2 անգլիական գալարափողով), 2 կլառնետ, 2 ֆագոտ, 4 գալարափող, 2 շեփոր, 3 տրոմբոն, Տուբա, Pauken, հարվածային գործիքներ, քնար, և լարայիններ (1-ին, 2-րդ ջութակներ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս)

արտաքին հղումներ[խմբագրել]