Ժաննա դ'Արկ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժաննա դ'Արկ (այլ կիրառումներ)
Ժաննա դ'Արկ
իտալ.՝ Giovanna d'Arco
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրքնարական դրամա[1] և օպերա[2]
ԿոմպոզիտորՋուզեպպե Վերդի[1][2]
Լիբրետտոյի
հեղինակ
Տեմիստոկլե Սոլերա[1][2]
Սյուժեի աղբյուրՕռլեանի կույսը
Գործողությունների քանակ3 արար[2] և 1 նախերգանք
Գործողության տեղԴորեմի լա Պյուսել[1], Ռեյմս[1] և Ռուան
ԿերպարներGiovanna?, Delil?, Talbot?, Carlo VII? և Giacomo?
Ստեղծման տարեթիվ1844[1]
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 15, 1845[1][2]
Առաջնախաղի վայրԼա Սկալա
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Giovanna d'Arco Վիքիպահեստում

Ժաննա դ'Արկ (իտալ.՝ Giovanna d'Arco), իտալացի երգահան Ջուզեպե Վերդիի օպերա երեք գործողությամբ, որի առաջնախաղը տեղի է ունեցել 1845 թվականի փետրվարի 15-ին Միլանի Լա Սկալա թատրոնում։ Լիբրետտոյի հիմքում, որը գրվել է Թեմիստոքլե Սոլերայի կողմից, ընկած է Ֆրիդրիխ Շիլլերի «Օռլեանի կույսը» դրաման և Ժաննա դ'Արկ կյանքի իրադարձությունները։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննայի պարտիան գրվել է հատուկ Հերմինիա Ֆրեցոլինիի համար։ Հետագայում օպերան բեմադրվել է այլ լիբրետտոյի հիման վրա։ Ցենզուրայի պահանջով օպերայից հանվեցին ամեն մի ակնարկ ազատագրական պայքարի մասին, իսկ գործողությունները տեղափոխվեցին Հին Հունաստան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբան

Առաջին տեսարան․ Դղյակի մեծ դահլիճ, 1429 թվական (Հարյուրամյա պատերազմ)։ Իրավիճակը, որում հայտնվել են արմանյակները, կարծես անհույս է։ Օռլեանը, քաղաք,որտեղ ապրում է արքայական ընտանիքը, պաշարված է անգլիական զինվորների կողմից և ուր որ է կընկնի։ Քաղաքի պաշտպանները անիծում են անգլիացիներին (Qual v'ha speme -? Maledetti cui spinge Rea voglia)։ Թագավորը հանդես է գալիս ժողովրդի դիմաց և հայտարարում է իր հեռանալու մասին։ Նա հիմնավորում է այդ քայլը նրանով, որ երազ է տեսել և նրան առաջարկել են վայր դնել սուրն ու սաղավարտը նշված վայրում` անտառի կենտրոնում, կաղնու տակ, իսկ կողքին դնել Մարիամ Աստվածածնի սրբապատկերը, որպեսզի Ֆրանսիան փրկվի։ Երբ նա իմանում է, որ այդ տեղը իրոք գոյություն ունի գյուղից ոչ հեռու, նա անմիջապես ուզում է գնալ այնտեղ, բայց մարդիկ ուզում են կանգնեցնել նրան այդ քայլից, քանի որ այդ վայրում իշխում է չարը։ Սակայն Կարլը գնում է անտառ։

Երկրորդ տեսարան․ Գիշեր, Դոմրեմի գյուղի մոտ, անտառում, ժայռի վրա գտնվող մատուռի մոտ կա քարե նստարան։ Երկինքը սև է և անհանգիստ։ Ժակը վախենում է, որ Ժաննան հաճախ է քնում սոճու տակ գիշերային փոթորիկներին, և դրա պատճառով էլ կապված է չար ուժերի հետ։ Նա թաքնվում է ծառի փչակում, որպեսզի իմանա ճշմարտությունը։ Ժաննան հայտնվում է բեմին և ծնկի է իջնում մատուռի առջև։ Նա անկեղծորեն հավատում է, որ նա ընտրված է փրկելու Ֆրանսիան, բայց նա կասկածում է, որ ի զորու է դա անել։ Բեմին է հայտնվու Կարլը` Ֆրանսիայի թագավորը։ Նա հասկանում է, որ հայտնվել է այնտեղ, ուր որ ուզում էր, դնում է իր սաղավարտ եւ սուրը և սկսում է աղոթել։ Հնչում է չար եւ բարի հոգիների երգչախմբերը, որոնք լսելի են միայն Ժաննային։ Դևերը ծաղրում են Ժաննային (Tu sei bella, tu sei bella! Pazzerella, che fai tu?), մինչդեռ հրեշտակները նրան հիշեցնում են իր առաքելության մասին։ Հենց որ Ժաննան տեսնում է Կարլին, անմիջապես ճանաչում է թագավորին և ներկայանում է որպես Օռլեանի ապագա պաշտպան։ Կարլը տեսնում է Ժաննայի աչքերում աստծո կրակ։ Երկուսն էլ լքում են բեմը ավելի հուսադրված։ Բայց Ժակը, ով ականատես էր այս տեսարանին, կարծում, է որ ինքը գիտի ճշմարտությունը․ Ժաննան դեպի արքն իր խելահեղ սիրո պատճառով, թույլ տվեց դևերին գրավել իր սիրտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Mesa F. Opera: an encyclopedia of world premieres and significant performances, singers, composers, librettists, arias and conductors, 1597-2000Jefferson: McFarland & Company, 2007. — P. 110. — ISBN 978-0-7864-0959-4
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Archivio Storico Ricordi — 1808.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա դ'Արկ (օպերա)» հոդվածին։