Ռիգոլետտո (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալացի բարիտոն Տիտտա Ռուֆֆոն Ռիգոլետտոյի դերում

Ռիգոլետտո (իտալերեն՝ Rigoletto) —իտալացի երգահան Ջուզեպե Վերդիի օպերա երեք գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Ֆրանչեսկո Պիավեի ըստ Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է» (1832) պիեսի:

Օպերայի առաջնախաղը կայացել է 1851թ. մարտի 11-ին Վենետիկի «Ֆենիչե» թատրոնում:

Օպերան համարվում է իտալացի երգահանի ստեղծած գլուխգործոցներից մեկը:

«Ռիգոլետտո»-ն բազմիցս ներկայացվել է Երեւանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնի բեմում: Առաջին բեմադրությունը կայացել է 1934-ին ռեժիսոր Ա. Բուրջալյանի եւ դիրիժոր Ս. Չարեկյանի նախաձեռնությամբ, այնուհետեւ հրավիրված ռուս ռեժիսոր Իվան Վոլչեկի եւ հայ դիրիժոր Ռուբեն Ստեփանյանի համագործակցությամբ 1940-ին: Երրորդը` 1971 թվականին հայ մեծ ռեժիսոր Վահագն Բագրատունու եւ դիրիժոր Գ. Թորիկյանի մեկնաբանմամբ, մնաց թատրոնի խաղացանկում մինչեւ 1980-ը այնուհետեւ չի վերականգնվել մինչ օրս[1]:

[խմբագրել] Ծանոթագրություններ


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով