Սիցիլիական ժամերգություն (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիցիլիական ժամերգություն (ֆր.՝ Les vêpres siciliennes), իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի օպերա 5 գործողությամբ։ Վերդին գրել է այս ստեղծագործությունը ֆրանսիական «Գրանդ–Օպերա» թատրոնի համար` թատրոնի տնօրինության պատվերով։ Ֆրանսերեն լիբրետտոն Շարլ Դյուվերիի և Էժեն Սկրիբի ըստ վերջինիս «Դուքս Ալբա» պիեսի։ Առաջին անգամ ներկայացվել է Փարիզի «Գրանդ–Օպերա» թատրոում 1855թ. հունիսի 13-ին։