Մեծ օպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Է. Դեգա, Մեյերբերի «Ռոբերտ-սատանան» օպերայի միանձնուհիների պարը, (1876)

Մեծ օպերա (ֆր. Grand opéra), օպերային արվեստի ուղղություն՝ սկզբնավորված Փարիզում, ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո։ Այն սկիզբ է առել լուրջ և երգիծական օպերաների տարրերից՝ լիրիկական ողբերգությունը (Tragédie lyrique) դարձնելով 19-րդ դարի երաժշտական թատրոնի գլխավոր ուղղություն։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ օպերան իր պարունակությամբ բաղկացած է 5 ակտերից, ինչպես նաև բալետային (պարային) ընդգրկուն մասից։ Կայացման ընթացքում մեծ օպերան վերցրել է թատերական և երաժշտական մի շարք տարրեր։ Սկզբում օգտագործելով բացարձակապես անտիկ սյուժետներ, 1830-ական թվականներին մեծ օպերան անցում է կատարում ավելի վաղ ժամանակների դեպքերի խաղարկման։ Ակնհայտ կեպով սկսվում շոշափվել հասարակական մեծ նշանակություն ունեցող թեմաներ. ազգության ազատության համար պայքար՝ («Համրը Պորտիչիից» Դանիել Օբեր), կրոնական հետապնդումներ՝ («Հուգենոտներ» Ջ. Մեյերբեր), հակասեմիտիզմ՝ («Հրեուհի» Ֆ. Գալևի) և այլ թեմաներ։

Մեծ օպերաների գերակշռող մասը գրված է երաժշտական թեթև, հասարակ և պարզ լեզվով։ Դրանցում նվագախմբին տրված է ուղեկցողի կարգավիճակ, մինչդեռ հիմնական հենարանը համարվել են վոկալային պարտիաները, ինչը նպատակաուղղված էր վերջիններիս տաղանդը ցուցադրելուն։ Մեծ օպերաներում կատարման մաքրությունն ու հարստությունը ամբողջ ստեղծագործության երաժշտական ներդաշնակությունից վեր է համարվել (ինչի համար էլ այդ օպերային ներկայացումները մեղադրվում էին պարունակություն չունենալու մեջ)։

Մեծ օպերաների բեմադրումը Փարիզի թատրոններում մշտապես պահանջել է մեծ ներդրումներ։ (լիբրետոն հիմնականում առանձնանում էր բեմի վրա շքեղ հագուստներով)։ Չնայած արդեն բեմադրված օպերաները կարող էին մնալ թատրոնների բեմերում տասնամյակներ շարունակ։ Դրա հետ մեկտեղ օպերաները մշտապես զարգանում էին, ի հայտ էին գալիս գեղարվեստական նոր մոտեցումներ՝ մննջախաղ, տեխնիկական կատարելագործված ապահովում, բեմի լուսավորություն և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ օպերան, որպես նոր ժանր, 1828 թվականին սկսվել է համարվել «լուրջ» ֆրանսիական օպերա։ Ի հայտ գալուց ի վեր՝ այն մրցակցել է ավելի հին, բայց պակաս «շքեղ» երգիծական օպերայի հետ, որը ստեղծվել է 18-րդ դարում՝ որպես այն ժամանակների «արիստոկրատական» օպերայի լրացում։

Ի տարբերություն «արիստոկրատական օպերայի»՝ մեծ օպերան քաղաքային բուրժուազիայի համար նախատեսված արվեստ էր։ Այն ավելի պարզ էր, հասկանալու համար թեթև, ավելի սենտիմենտալ, քան երգիծական օպերաները։ Սկսած Մեյերբերի «Ռոբերտ-սատանա» բեմադրումից՝ հերոսները, որպես կանոն, արդեն ոչ թե հասարակ մարդիկ էին, այլ գիտնականներ և արիստոկրատներ։ Նույնիսկ Գալևի «Հրեուհի» (1835) օպերայի վերջում պարզ դարձավ, որ հրեա աղջիկը՝ գլխավոր հերոսուհին, պալատական ծագում ուներ։ Մեծ օպերան մինչև 1920-ական թվականները եղել է օպերային ամենաճանաչված ժանրը։ Հետագայում այն աստիճանաբար իր դիրքը զիջում է մինչև 1980-ական թվականները, որից հետո կրկին նկատվում է օպերային արվեստի այդ ժանրի վերածնունդ։

Օպերաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օբեր"Немая из Портичи" La Muette de Portici, Auber, (1828)
  • Ռոսինի"Вильгельм Телль" Guillaume Tell, Rossini, (1829)
  • Մեյերբեր"Роберт-дьявол" Robert le diable, Meyerbeer, (1831)
  • Ալի Բաբա, Չերուբինի, (1832)
  • Գուստավ III, Օբեր, (1833)
  • Գալևի "Հրեուհի" La Juive, Halévy, (1835)
  • Մեյերբեր"Հուգենոտներ" Les Huguenots, Meyerbeer, (1836)
  • Guido et Ginevra, Halévy, (1838)
  • Le Lac des fées, Auber, (1839)
  • Դոնիցետտի"Ֆավորիտ" La Favorite, Donizetti, (1840)
  • Les Martyrs, Donizetti, (1840)
  • La Reine de Chypre, Halévy, (1841)
  • Charles VI, Halévy, (1843)
  • Dom Sébastien, Donizetti, (1843)
  • Jérusalem, Verdi, (1847)
  • Le Prophète, Meyerbeer, (1849)
  • L'Enfant prodigue, Auber, (1850)

Մեծ օպերաների շարքերին կարելի է դասել նաև.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anselm Gerhard։ Die Verstädterung der Oper. Paris und das Musiktheater des 19. Jahrhunderts. Metzler, Stuttgart 1998. ISBN 3-476-00850-9