Ռեյմս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Քաղաք
Ռեյմս
Reims
|
Ռեյմս (ֆր.՝ Reims [ʁɛ̃s]), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, գտնվում է Մարնա դեպարտամենտում Շամպան — Արդեն շրջանում: Ունենալով 184 984[1] բնակիչ 2009 թվականի դրությամբ, Ռեյմսը Ֆրանսիայի քաղաքների միջև քսաններորդն է և Շամպան — Արդեն շրջանի ամենախիտ բնակեցված բնակավայրն է, այդ պարագայում չլինելով ոչ դեպարտամենտի պրեֆեկտուրա, ոչ էլ շրջանի մայրաքաղաք (մայրաքաղաքն է Շալոն-ան-Շամպանը):
Բովանդակություն |
Հայտնի մարդիկ Ռեյմսից [խմբագրել]
- Ժան-Բատիստ Կոլբեր (1619 - 1683) - ֆրանսիական պետական գործիչ, ըստ էության ծառայել է որպես Ֆրանսիայի ֆինանսների նախարար Լյուդովիկոս XIV թագավորի օրոք 1665 - 1683 թվականներին:
- Ժան-Բատիստ Լա Սալ (1651 - 1719) - կաթոլիկ սուրբ, ուսուցիչ, կրթության բարեփոխող
- Սիմոն Ֆիլիպ Լա-Սալ-դե-լ՛Էտանգ (1700 - 1765) - ագրոնոմ
- Ժան-Բատիստ Դրուե դ՛Էրլոն (1765 - 1844) - Ֆրանսիայի մարշալ, Նապոլեոնի բանակի զինվոր, Ալժիրի նահանգապետ:
- Բերնար Ստազի (1930 - 2011) - ֆրանսիական դիվանագետ
- Ռոբեր Պիրես (1973 - ) - ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն (1998)
Քույր-քաղաքներ [խմբագրել]
Ֆլորենցիա (իտ.՝ Firenze), Իտալիա
Բրազավիլ (ֆր.՝ Brazzaville), Կոնգոյի Հանրապետություն
Քենթերբերի (անգլ.՝ Canterbury), Մեծ Բրիտանիա
Զալցբուրգ (գերմ.՝ Salzburg), Ավստրիա
Աախեն (գերմ.՝ Aachen), Գերմանիա
Արլինգտոն (Վիրջինիա) (անգլ.՝ Arlington), ԱՄՆ
Կուտնա Գորա (չեխ. Kutná Hora), Չեխիա
Պատկերասրահ [խմբագրել]
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ INSEE ինստիտուտ։ «Բնակչության քանակը 2009 թվականի դրությամբ»։ INSEE։ Արխիվացված օրիգինալից 2012-05-30-ին։ http://www.webcitation.org/682GI4yFN։ Վերցված է 2012-05-04։