«Դոն Կառլոս» (ֆր.՝ Don Carlos, իտալ.՝ Don Carlo), իտալացի երգահան Ջուզեպե Վերդիիօպերա հինգ գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոյի հեղինակներն են Կամիլ դյու Լոկլը և Ժոզեֆ Մերին ըստ Ֆրիդրիխ Շիլլերի նույնանուն դրամայի (գերմ.՝ Don Karlos, Infant von Spanien)։
Առաջնախաղը կայացել է 1867 թվականի մարտի 11-ին Փարիզի օպերային թատրոնում («Գրանդ-օպերա»)։
Օպերայի ամբողջական տարբերակը տևում է շուրջ 4 ժամ և դրանով հանդիսանում է օպերային ժանրում գրված Վերդիի ամենաերկար ստեղծագործությունը։ Երգահանի կյանքի օրոք և մահից հետո հայտնվել են բազմաթիվ ավելի կարճ տարբերակներ։