Աննա Բոլեյն
| Աննա Բոլեյն Anne Boleyn |
|
| Անհայտ հեղինակի կտավ, մոտավորապես 1533-36 թթ. | |
| հունվարի 25 1533-ից — մայիսի 17 1536 | |
|---|---|
| Նախորդող | Եկատերինա Արագոնացի |
| Հաջորդող | Ջեյն Սեյմուր |
| Ծննդյան օր | մոտ. 1507թ |
| Վախճանի օր | 19.5.1536 |
| Վախճանի վայր | Թաուեր, Լոնդոն |
| Դինաստիա | Թյուդորներ |
| Հայր | Թոմաս Բոլեյն |
| Մայր | Էլիզաբեթ Հովարդ |
| Ամուսին | Հենրի VIII |
| Զավակներ | Եղիսաբեթ I |
| Ինքնագիր՝ | |
Աննա Բոլեյնը (անգլ.՝ Anne Boleyn, օգտագործվում է նաև Bullen; մոտավորապես 1507 — մայիսի 19 1536, Լոնդոն), Անգլիայի արքա Հենրի VIII-ի երկրորդ կինը և Եղիսաբեթ I-ի մայրն է:
Պատմություն [խմբագրել]
Պատմաբանները մինչր հիմա ճշգրիտ չգիտեն Աննա Բոլեյնի ծննդյան թվականը: Տարբեր աղբյուրներ վկայում են 1501-ից 1507 թթ: Նրա հայրը եղել է Թոմաս Բոլեյնը` հարուստ, բայց ոչ հայտնի իշխան Ուիլյամ Բոլեյնի և նրա իռլանդացի կնոջ Մարգարետ Բաթլերի որդին: Նրա մայրը եղել է Էլիզաբեթ Հովարդը` Նորֆոլկի դուքս Թոմաս Հովարդի դուստրը: Հետագայում Աննան իր քույր Մարիա Բոլեյնը եղել են Անգլիայի թագուհի Եկատերինա Արագոնացու սպասուհիները, որտեղ էլ նրան տեսել է արդեն Անգլիայի թագավոր Հենրի VIII-ը: Այնուհետև Աննան ունեցավ Անգլիայի ապագա թագուհի Եղիսաբեթ I-ին, որը սակայն զայրացրեց Հենրի VIII-ին: Նա ցանկացավ ազատվել Աննայից, և նրան մեղադրեցին պետական դավաճանության մեջ` արքայի թշնամիների հետ կապի համար: Աննա Բոլեյն` Անգլիայի դժբախտ թագուհին, գլխատվեց 1536թ-ի մայիսի 19-ին: Հենրի VIII-ի արդեն մայիսի 20-ին ամուսնացավ Անգլիայի նոր թագուհու Ջեյն Սեյմուրի հետ: Ասում են մինչև հիմա էլ Աննայի նզովյալ ոգին շրջում է Լոնդոնի Թաուերում հիշելով իր դժբախտ ճակատագիրը:
| Հենրի VIII-ի կանայք |
|---|
|
Եկատերինա Արագոնացի • Աննա Բոլեյն • Ջեյն Սեյմուր • Աննա Կլեվացի • Եկատերինա Հովարդ • Եկատերինա Պարր |