Ջեյն Սեյմուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյն Սեյմուր
անգլ.՝ Jane Seymour
Ջեյն Սեյմուր
Հանս Հոլբայն Կրտսերի կտավը
Դրոշ
Անգլիայի թագուհի
մայիսի 30 1536-ից — հոկտեմբերի 24 1537
Նախորդող Աննա Բոլեյն
Հաջորդող Աննա Կլեվացի
 
Ծննդյան օր մոտ 1508/1509
Վախճանի օր 24.10.1537
Վախճանի վայր Հեմփթոն Քորթ, Անգլիա
Հայր Ջոն Սեյմուր
Մայր Մարգարետ Ուենթվորթ
Ամուսին Հենրի VIII
Զավակներ Էդուարդ VI
 
Ինքնագիր՝ Ինքնագիր

Ջեյն Սեյմուրը (անգլ.՝ Jane Seymour; մոտ 1508/1509  - հոկտեմբերի 24 1537), Անգլիայի արքա Հենրի VIII-ի 3-րդ կինը և Էդվարդ VI-ի մայրն է։ Ջեյն Սեյմուրը ծնվել է հին արիստոկրատական ընտանիքում, որը ազգակցական կապեր է ունեցել հայտնի տոհմերի և ընտանիքների հետ, ինչպես օրինակ`Հովարդները։ Լեդի Էլիզաբեթ Հովարդը` Աննա և Մարիա Բոլեյնների մայրը եղել է Ջեյն Սեյմուրի մոր` Մարգարետ Ուենթվորթի զարմուհին։ Այսպիսով Հենրի VIII-ի երկու կանայք ` Աննա Բոլեյնը և Ջեյն Սեյմուրը եղել են քույրեր։ Առաջին անգամ թագավորական արքունիքում հայտնվել էն որպես Եկատերինա Արագոնացու սպասուհի։ Այնուհետև ծառայել է Աննա Բոլեյնին։ Արդեն 1536թմայիսի 20-ին նա և Հենրի VIII-ը ամուսնացան, սակայն նա չթագադրվեց։ Ջեյն Սեյմուրը մահացավ 1537թհոկտեմբերի 24-ին` ծննդաբերական խանգարումից։ Մի առիթով Հենրի VIII-ը ասել է, որ Ջեյնը իր ամենասիրած կինն է եղել։ Գաետանո Դոնիցետիի Աննա Բոլեյն օպերայում Ջեյնը գլխավոր կերպարներից մեկն է։

Հենրի VIII-ի կանայք