Հենրի VIII
Հենրի VIII (անգլերեն՝ Henry VIII; 1491—1547) — Անգլիայի թագավոր 1509թ. ապրիլի 22-ից, Հենրի VII-ի որդին, Տյուդորների հարստությունից:
Ունեցել է 6 կին և նրա անձնական կյանքը մեծ ազդեցություն է թողել Անգլիայի քաղաքական պատմության վրա: Նա ազատվեց Անգլիայի կաթոլիկ եկեղեցուց, և իրեն հռչակեց նորաստեղծ Անգլիկանյան եկեղեցու պարագլուխը: Դա նրան հնարավուրություն տվեց բաժանվելու իր առաջին կնոջից, և յուրացնել կաթոլիկ եկեղեցու հարստությունը: Կառուցել է ժամանակակից նավատորմ: Նրան դուր էր գալիս որսով զբաղվել, լավ ուտել, ձի քշել, աղեղով կրակել, երաժշտություն: Առանձնացել է դյուրագրգիռ բնավորությամբ, նրանց, ովքեր իրեն նյարդայնացնում էին, գլխատել էր տալիս:
Հենրի VIII-ը սիրում էր շքեղություն, ինչպես նաև երաժշտություն: Նրա հայր Հենրի VII-ը տնտեսող արքա էր և իրենից հետո հարստություն էր թողել: Նրա որդուն երկար չպահանջվեց հարստությունը քամուն տալ: Հենրի VIII-ը սիրում էր պարահանդեսներ, կանանց և լավ ուտել: Իր մահվան ժամանակ նրա գանձարանը փաստորեն դատարկ էր: Իր գահակալության սկզբում Հենրի VIII-ը Կաթոլիկ եկեղեցու ջերմեռանդ հետևորդ էր, ինչի պատճառով Հռամի Պապը նրան շնորհել է «Հավատի Պաշտպան» տիտղոսը (FD սկզբնատառերը մինչև այսօր պատկերվում են Բրիտանական մետաղադրամների վրա:): Սակայն երբ Հռոմի պապը հրաժարվել է թույլ տալ նրան բաժանվել իր առաջին կնոջից, Հենրին լքել է կաթոլիկ եկեղեցին:
Հենրին կամակոր և դաժան մարդ էր: Երբ Թոմաս Մորը , նրա կանcլյերը և ընկերը հրաժարվեց ճանաչել Հենրիին, որպես Անգլիական եկեղեցու պարագլուխ, նա բանտարկվեց և վերջում գլխատվեց: Դրանից հետո Թոմաս Մորի գլուխը եփեցին և հետո տնկեցին սյան վրա Լոնդոնի կամուրջի մոտ: Մորի աղջկան միայն 3 ամիս անց թույլատրեցին վերցնել նրա գլուխը` հողին հանձնելու համար:
Երբ Հենրին 1509թ. bարձրացավ գահին, առաջին գործն, որ նա արեց դա ամուսնանալն էր իր եղբոր այրու` Իսպանիայի թագավորի դստեր Կատրին Արագոնացու հետ: Կատրինը գեղեցիկ և խելացի էր և նա իր ամուսնու հավատարիմ ընկերն էր, բայց նրան չհաջողվեց Հենրիին որդի պարգևել: Նրանց ամուսնության 10 տարվա ընթացքում Անգլիան թագաժառանգ չունեցավ:
Այդ ընթացքում Հենրին սիրահարվեց Աննա Բոլեյնին` Կատրինի սպասուհուն: 16-րդ դարի կնոջ իդեալը գունատ, շիկահեր, կապուտաչյա կինն էր: Աննա Բոլեյինը ուներ թուխ մաշկ, հաստ մուգ շականակագույն մազեր և մուգ շականակագույն աշքեր, որոնք հաճախ սև էին թվում: Լեգենդը նաև ասում էր, որ Աննան ուներ 6 մատ իր ձեռքին: Այնուամենայնիվ թագավորը խենթորեն սիրահարվեց նրան: Նա այլևս հոգ չէր տանում Կատրինի մասին և որոշել էր բաժանվել նրանից: Հենրին խնդրեց Հռոմի Պապին տալ նրան ապահարզան, բայց պապը մերժեց: Այսպիսով Հենրին թաքուն ամուսնացավ Աննա Բոլեյինի հետ, անջատվեց Հռոմեական կաթոլիկ եկեղեցուց , հիմնեց Անգլիական եկեղեցին և Աննա Բոլեյինը ունեցավ դուստր (հետագայում Եղիսաբեթ I թագուհին): Հենրին որդի էր ցանկանում , նա հիսթափված էր` կասկածելով նրան ուրիշ տղամարդկանց հետ սիրային կապ ունենալու մեջ: Նրա սերը փոխվեց ատելության, Աննային գլխատեին, երբ Հենրին սիրահարվեց մեկ ուրիշ անգլուհու, որի անունն էր Ջեյն Սեյմուր:
Նրանց հարսանիքը տեղի ունեցավ Աննա Բոլեյնի մահապատժից 11 օր հետո: Ջեյն Սեյմուրը մի քնքուշ աղջիկ էր, ով մահացավ որդուն (Էդուարդ VI-ին) կյանք պարգևելու ժամանակ: Հենրին մի քանի ամիս ողբում էր նրա մահը, հետո նորից ամուսնացավ: Այս անգամ նա ընտրեց գերմանացի արքայադուստր Աննա Քլավսին: Նա ամուսնացավ արքայադստեր հետ դիվանագիտական նպատակներով: Երբ արքայադուստրը ժամանեց Անգլիա, Հենրին որոշեց, որ արքայադուստրը բավականին սիրունիկ չէ: Նա մտածեց արքայադստերը նույնպես գլխատել, բայց արքայադուստրը ուներ ամուր կապեր և այսպիսով Հենրին ամուսնալուծվեց և Աննա Քլավսին կոչեց քույր: