Վերականգնել է կաթոլիկությունը (1554), որն ուղեկցվել է Ռեֆորմացիայի կողմնակիցների դաժան հալածանքներով (այստեղից էլ՝ նրա Մարիա Արյունարբու մականունը)։ 1554 թվականին ամուսնացել է Իսպանիայի թագաժառանգի (1556 թվականից Ֆիլիպ II-րդ թագավոր) հետ, որը հանգեցրել է կաթոլիկ Իսպանիայի հետ մերձեցման։ Մարի Թյուդորի քաղաքականությունը առաջ է բերել նոր ազնվականության ու նորելուկ բուրժուազիայի խիստ դժգոհությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 316)։