Թոմաս Մոր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Մոր, դիմանկարը` Հանս Հոլբեյն-կրտսերի
Թոմաս Մոր (անգլերեն՝ Sir Thomas More, 1478թ. փետրվարի 7, Լոնդոն — 1535թ. հւլիսի 6, Լոնդոն) — անգլիացի մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ: Առավելապես հայտնի է որպես Ուտոպիա (լատիներեն ամբողջական անունը` Libellus vere aureus, nec minus salutaris quam festivus, de optimo rei publicae statu deque nova insula Utopia, առաջին անգամ հրատարակվել է 1516թ.) երկի հեղինակ, որտեղ նկարագրել է իր պատկերացմամբ իդեալական հասարակարգ հիմնված հավասարության սկզբունքի վրա և առանց մասնավոր սեփականության:
Գլխատվել է Հենրի VIII թագավորի հրամանով` թագավորի ամուսնալուծությանը և Անգլիական եկեղեցու առանձնացման ծրագրերին հակադրվելու պատճառով: