Հենրի VII (Անգլիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հենրի VII (1457—1509), թագավոր 1485-ից: Թյուդորների դինաստիայի հիմնադիր:

Գահ է բարձրացել որպես Լանքաստերների թեկնածու, Բոսվորտի մոտ Ռիչարդ I-ին հաղթելուց հետո (որով և ավարտվել է Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը): Անց է կացրել ֆեոդալական ազնվականության հզորությունը սահմանափակող մի շարք միջոցառումներ: Նորածին բուրժուազիայի շահերից ելնելով՝ նպաստել է նավագնացության և արտաքին առևտրի զարգացմանը: Հենրի VII-ի օրոք դրվեցին բացարձակ միապետության հիմքերը: