Մանոն Լեսկո (օպերա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մանոն Լեսկո» (ֆր.՝ Manon Lescaut), իտալացի երգահան Ջակոմո Պուչչինիի օպերա (dramma lirico) չորս գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Մարիո Պրագայի, Լուիջի Իլիկայի, Ջուզեպե Ջակոզայի և այլոց ըստ աբբա Պրևոյի նույնանուն վիպակի: Առաջնախաղը կայացել է 1893 թ փետրվարի 1-ին Տուրինի Թագավորական թատրոնում (Teatro Regio)` ունենալով մեծ հաջողություն: Վերամշակված տարբերակը բեմադրվել է 1894 թ փետրվարի 7-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում:
«Մանոն Լեսկո»ն դարձավ Պուչչինիի առաջին միջազգային հաջողությունը: Օպերան աչքի է ընկնում իր քնարերգական բնույթով և մեղեդայնությամբ: