Կարմեն (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Carmen 1875 Act1 lithograph Lamy NGO1p736.jpg

Կարմեն (Carmen), ֆրանսիացի երգահան Ժորժ Բիզեի օպերա չորս գործողությամբ: Ֆրանսերեն լիբրետտոն Անրի Մելիակի և Լյուդովիկ Հալևիի ըստ Պրոսպեր Մերիմեի «Կարմեն» նովելի (1845): Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1875 թ. մարտի 3-ին Փարիզի Opéra-Comique թատրոնում: Սկզբնապես առաջացրել է երաժշտական քննադատների սուր քննադատությանը` ինչը ոչ ուղղակի պատճառ է հանդիսացել 1875թ. հունիսի 3ին Բիզեի հանկարծահաս մահվան սրտի կաթվածից: 1875 թ. հոկտեմբերին բեմադրվել է Վիեննայում, ինչից և սկսվել է օպերայի համաշխարհային հռչակը:

Օպերան համարվում է ֆրանսիական երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործություններից մեկը և այսօր էլ ընդգրկված է աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների մշտական խաղացանկերում: Բեմադրվել է նաև հայատանում Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի կողմից 1934-ին /դիրիժոր- Ս.Չարեկյան. բեմ.- Ա.Բուրջալյան/ [1], 1941-ին /դիրիժոր - Գ. Բուդաղյան, բեմ.- Ա. Գուլակյան/ [2], 1972-ին / դիրիժոր - Գ. Տերտերյան, բեմ. – Վ. Բագրատունի/ [3], 2001-ին / դիրիժոր – Կ. Դուրգարյան, բեմ. - Ա. Մելիքսեթյան/ [4],

Պաստառ, Ռոզաբել Մորիսոնը Կարմենի դերում (ԱՄՆ, 1896)

Ծանոթագրություններ [խմբագրել]