Ծովահենը (օպերա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովահենը (իտ.՝ Il pirata), իտալացի երգահան Վինչենցո Բելլինիի օպերա երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Ֆելիչե Ռոմանիի ըստ անգլիացի գրող Չարլզ Մետյուրինի «Բերտրամ, կամ Սուրբ Ալդոբրանդի ամրոցը» պիեսի (1818): Օպերայի առաջնախաղը կայացել է 1827թ. հոկտեմբերի 27-ին Միլանի Լա Սկալա թատրոնում՝ մեծ հաջողությամբ: Գլխավոր դերերգերում հանդես են եկել Ջովաննի Ռուբինին (Գուալտիերո) և Հենրիետա Մերիկ-Լալանդը (Իմոջենե): Իմոջենեի դերերգը 20-րդ դարում կատարել են ի թիվս այլոց Մարիա Կալլասը և Մոնտսերատ Կաբալիեն:
Արտաքին հղումներ [խմբագրել]
|
|
||
|---|---|---|
| Ադելսոն և Սալվինի (1825) • Բիանկա և Ջերնանդո (1826) • Ծովահենը (1827) • Օտարերկրուհին (1829) • Զաիրա (1829) • Կապուլետներ և Մոնտեկիներ (1830) • Լուսնոտը (1831) • Նորմա (1831) • Բեատրիչե դի Տենդա (1833) • Պուրիտաններ (1835) | ||