Նորմա (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիա Գրիզին Նորմայի դերում

Նորմա (իտ.՝ Norma), իտալացի երգահան Վինչենցո Բելլինիի օպերա (քնարերգական ողբերգություն) երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Ֆելիչե Ռոմանիի ըստ ֆրանսիացի դրամատուրգ Ալեքսանդր Սումեի «Նորմա կամ երեխասպանություն» («Norma, ossia L’infanticidio») ողբերգության: Առաջնախաղը կայացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1831 թ. դեկտեմբերի 26-ին: Օպերան շատերի կողմից համարվում է Վինչենցո Բելլինիի լավագույն ստեղծագործությունը, այն նաև բելկանտո ոճի երաժշտության անկյունաքերեից մեկն է:

Նորմայի դերերգի առաջին կատարողը XIX դարի իտալացի նշանավոր երգչուհի Ջուդիտա Պաստան է, որի համար Բելլինին գրել էր նաև Ամինայի դերերգը «Լուսնոտը» օպերայում: XX դարում Նորմայի դերերգի լավագույն կատարողներից են սոպրանոներ Ռոզա Պոնսելը, Ջոան Սազերլենդը, Մոնտսերատ Կաբալիեն: Նորմայի դերերգում փայլել է նաև Մարիա Կալլասը: Հույն երգչուհին այն կատարել է 89 անգամ բեմի վրա և երկու անգամ ձայնագրել ստուդիայում (1954 և 1960 թթ):

Մեր օրերում Նորմայի դերերգը կատարում են Էդիտա Գրուբերովան, Աննա Տոմովա-Սինտովան, Գալինա Գորչակովա, Ֆիորենցա Չեդոլինսը, Ջուն Անդերսոնը, Ռենե Ֆլեմինգը և ուրիշներ:

Նորմայի դերում հանդես է եկել անվանի հայ երգչուհի Գոհար Գասպարյանը` կատարելով այն Երևանի օպերային թատրոնի բեմում: Երևանում «Նորման» ունեցել է երկու բեմադրություն` 1975[1] և 2001 [2] թթ.: Այսօր Նորմայի դերերգը Հասմիկ Պապյանի այցեքարտն է: Նա համարվում է այդ դերերգի լավագույն կատարողներից մեկը և արդեն հասցրել է այդ դերում հանդես գալ ավելի քան 100 անգամ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Նորմայի Casta diva արիան Հասմիկ Պապյանի կատարմամբ (YouTube)