Բեատրիչե դի Տենդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեատրիչե դի Տենդա (իտ.՝ Beatrice di Tenda), իտալացի երգահան Վինչենցո Բելլինիի օպերա (tragedia lirica) երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Ֆելիչե Ռոմանիի ըստ Կարլո Տեբալդի-Ֆորեսի համանուն պիեսի: Առաջնախաղը կայացել է Վենետիկի Լա Ֆենիչե թատրոնում 1833 թ. մարտի 16-ին` առանց որոշակի հաջողության: Թեև «Բեատրիչե դի Տենդան» չի վայելում «Նորմա» և «Լուսնոտը» օպերաների ժողովրդականությունը, սակայն շնորհիվ իր երաժշտական արժանիքների այն այսօր էլ երբեմն բեմադրվում է: Գլխավոր դերերգում հաջողությամն հանդես է եկել Ջոան Սազերլենդը: