Բեատրիչե դի Տենդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Բեատրիչե դի Տենդա
Beatrice di Tenda
Կոմպոզիտոր Վինչենցո Բելլինի
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Ֆելիչե Ռոմանի
Սյուժեի աղբյուր Կարլո Տեբալդի-Ֆորես. «Բեատրիչե դի Տենդա» պիես
Ժանր Քնարական ողբերգություն
Գործողությունների թիվ 2
Առաջնախաղ 1833 թ. մարտի 16
Առաջնախաղի վայր Վենետիկ

Բեատրիչե դի Տենդա (իտալ.՝ Beatrice di Tenda), իտալացի երգահան Վինչենցո Բելլինիի օպերա (tragedia lirica) երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ֆելիչե Ռոմանիի ըստ Կարլո Տեբալդի-Ֆորեսի համանուն պիեսի։ Առաջնախաղը կայացել է Վենետիկի Լա Ֆենիչե թատրոնում 1833 թ. մարտի 16-ին՝ առանց որոշակի հաջողության։ Թեև «Բեատրիչե դի Տենդան» չի վայելում «Նորմա» և «Լուսնոտը» օպերաների ժողովրդականությունը, սակայն շնորհիվ իր երաժշտական արժանիքների այն այսօր էլ երբեմն բեմադրվում է։ Գլխավոր դերերգում հաջողությամն հանդես է եկել Ջոան Սազերլենդը։