Ռուջերո Լեոնկավալո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուջերո Լեոնկավալո (իտալերեն՝ Ruggero Leoncavallo; 23 ապրիլի 1857, Նեապոլ — 9 օգոստոսի 1919, Մոնտեկատինի), իտալացի երգահան, «վերիզմի» ուղղության հետևորդ: Գրել է 20-ից ավելի օպերա, որոնցից ամենահայտնին՝ «Պայացներ» օպերան է (սեփական լիբրետտոյի հիման վրա , 1892, առաջին բեմադրությունը՝ «Դալ Վերմե» թատրոն, Միլան): Արժանի են հիշատակման նաև նրա «Բոհեմ» (1897), «Զազա» (1900) օպերաները: Գրել է նաև «Վարդերի թագուհի» (1912) օպերետը, «Մարիոնետի կյանքը» բալետը, ռոմանսներ, դաշնամուրային ստեղծագործություններ: