Լյուչիա դի Լամերմուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օպերայի առաջին բեմադրության դեկորացիաների էսքիզը (1835)

Լյուչիա դի Լամերմուր (իտ.՝ Lucia di Lammermoor), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի օպերա երեք գործողությամբ: Իտալերեն լիբրետտոյի հեղինակ` Սալվատորե Կամմարանո` Վալտեր Սկոտտի «Լամերմուրի հարսնացուն» վեպի հիման վրա: Օպերայի առաջնախաղը կայացել է 1835թ. սեպտեմբերի 26-ին Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնում: Հետագայում Դոնիցետտին գրել է օպերայի ֆրանսերեն տարբերակը, որը բեմադրվել է 1839 թ. օգոստոսի 6-ին Փարիզի «Ռենեսանս» թատրոնում:

Օպերան համարվում է բելկանտո ոճի լավագույն ստեղծագործություններից մեկը և իր կայուն տեղն է զբաղեցրել աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկում: Անվանադերերգի լավագույն կատարողների շարքում են Մարիա Կալլասը և Ջոան Սազերլենդը: Օպերան բեմադրվել է նաև Երևանի օպերային թատրոնում, որտեղ գլխավոր դերերգը կատարել է Գոհար Գասպարյանը:

Սյուժեն։ Լուջիան սիրում էր Էդգարին, որը նրանց ընտանիքի թշնամին էր։ Աստոնտ արգելում է այս ամուսնությունը և քրոջը բռնի ամուսնացնում է հարուստ Արթուրին։Ամուսնության գիշերը Լուջիան սպանում է ամուսնուն, ապա ամեն ինչ պատմում է բոլորին, խելագարվում է և մահանում։Նրա գերեզմանի մոտ Էդգարը ինքնասպան է լինում։